Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արա Գեղամի Պետրոսյան (դեկտեմբերի 10, 1960(1960-12-10), քաղաք Երևան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (2008-2014)։

Արա Պետրոսյան
Ծնվել էդեկտեմբերի 10, 1960(1960-12-10) (63 տարեկան)
ԿրթությունՀԱՊՀ

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1977-1978 թթ. - աշխատել է Երևանի ժամացույցի գործարանում որպես բանվոր։
  • 1978-1979 թթ. - աշխատել է Երևանի պետական նախագծային ինստիտուտի ճարտարապետա-շինարարական բաժնում որպես գծագրող-կոնստրուկտոր։
  • 1983-1985 թթ. - աշխատել է ՀԽՍՀ ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և շահագործման մինիստրության երկաթբետոնյա կամրջային կոնստրուկցիաների գործարանում որպես ավագ ինժեներ։
  • 1985-1992 թթ. - Երքաղխորհրդի գործկոմի ճարտարապետա-քաղաքաշինության գլխավոր վարչության ինժեներական ցանցերի և կառուցապատման բաժնի ավագ ինժեներ, ապա՝ բաժնի պետ։
  • 1992-1994 թթ. - ՀՀ առևտրի նախարարի տեղակալ։
  • 1994-1995 թթ. - ՀՀ արտասահմանյան տուրիզմի գլխավոր վարչության պետ։
  • 1995-1997 թթ. - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջության նախարարի տեղակալ։
  • 1997-1999 թթ. - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ։
  • 1999 թ. - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի գլխավոր խորհրդական։
  • 1999-2002 թթ. - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ։
  • 2002-2008 թթ. - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ։
  • 2008-2014 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
  • 2014 թ. փետրվարի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[1]։
  • 2014 թ. փետրվարի 5-ից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդականն է։

Պարգևներ խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու որդի։ Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին։ Ունի սպայի կոչում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.