Արա Ավետիսյան (ֆիզիկոս)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արա Ավետիսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արա Կարապետի Ավետիսյան (մայիսի 27, 1950[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (2005)։
Արա Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27, 1950[1] (74 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ (1972) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1994) |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1950 թվականի մայիսի 27-ին Երևանում։ 1967 թվականին ավարտել է Երևանի թիվ 10 դպրոցը, 1972 թվականին՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը և նույն թվականին աշխատանքի անցել տեսական ֆիզիկայի ամբիոնում որպես ասիստենտ։ 1979 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1994 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 1980 թվականին նրան շնորհվել է դոցենտի, 2005 թվականին պրոֆեսորի կոչում։
2001-2006 թվականներին եղել է ԵՊՀ պրոռեկտոր, 2006-2007 թվականներին՝ ԵՊՀ Վիկտոր Համբարձումյանի անվան աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 2008 թվականից եղել է ԵՊՀ Վ. Համբարձումյանի անվան աստղադիտարանի տնօրենն է և ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր։
Գիտական գործունեություն
խմբագրելՀետազոտել է նեյտրոնային աստղերի ընդերքում ջերմաստիճանի բաշխման, դրանց շուրջ մագնիսոլորտի գոյացման և կայունության հարցերը, բաբախիչների կոհերենտ ռադիոճառագայթման ֆիզիկական մեխանիզմները, էլեկտրոն-պոզիտրոնային զույգերի ծնման մի շարք գործընթացներ՝ մատնանշելով դրանց հնարավոր աստղաֆիզիկական կիրառությունները։ Ստացված արդյունքներն ամփոփված են վեց տասնյակ աշխատանքներում։
Հեդինակ է նաև «Դասական մեխանիկա» (Ե., 2004) բուհական դասագրքի, բուհերում և միջնակարգ դպրոցներում ֆիզիկայի դասավանդման մեթոդներին, արդիական ծրագրերին և դասագրքերի ստեղծմանն առնչվող 30 գիտամեթոդական աշխատանքների, ինչպես նաև ՀՀ կրթական համակարգի բարեփոխումների հարցերին և դրանց ծրագրային նորարարությանը նվիրված հոդվածների։ Միջազգային կրթական ծրագրերի փոխանակման շրջանակում նա 4-ամսյա հետազոտական և դասախոսական գործունեություն է ծափալել Վիրջինիայի և Կալիֆորնիայի համալսարաններում։
Եղել է ՀՀ ԳԽ գիտության և կրթության հանձնաժողովի փորձագետ (1991-1995), մասնակցել «ՀՀ կրթության մասին», «ՀՀ լեզվի մասին» օրենսդրական նախագծերի ստեղծմանը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13553
- ↑ Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ. հրատ., 2009, էջ 113։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա Ավետիսյան (ֆիզիկոս)» հոդվածին։ |