Արաքս Աբրահամյան
հայ նկարիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արաքս Աշոտի Աբրահամյան (նոյեմբերի 7, 1959, Արևածագ, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 25, 1993, Երևան, Հայաստան), հայ նկարչուհի, բանաստեղծուհի։
Արաքս Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1959 |
Ծննդավայր | Արևածագ, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | դեկտեմբերի 25, 1993 (34 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1983) |
Մասնագիտություն | նկարչուհի և բանաստեղծուհի |
Ժանր | ռեալիզմ |
Արաքս Աբրահամյան Վիքիքաղվածքում |
Կենսագրություն
խմբագրելԱրաքս Աբրահամյանը ծնվել է 1959 թվականին Լոռու մարզի Արևածագ գյուղում, Աշոտ և Անահիտ Աբրահամյանների ընտանիքում։
1983 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչա-գծագրական ֆակուլտետը[1]։
1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հաջորդ օրը մեկնել է Գյումրի՝ մասնակցելու փրկարարական աշխատանքներին։ Դրանից հետո ստեղծել է «Տարեգրություն 88» շարքը[2]։
- 1991 թվականի սեպտեմբերի 24-ին Հայաստանի ժուռնալիստի տանը բացվել է առաջին անհատական ցուցահանդեսը (անկախ Հայաստանում առաջին ցուցահանդեսը)
- 1991 թվականի հոկտեմբերի 26-ին անհատական ցուցահանդես է ունեցել Դսեղում
- 1991 թվականի նոյեմբերի 8-ին մասնակցել է «Բոլոր մուսաները Էջմիածնում» մշակութային փառատոնին
- 1991 թվականի նոյեմբերի 22-ին՝ անհատական ցուցահանդես Ալավերդի քաղաքում։ 2016 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրու Երիտասարդական Պալատում կայացել է նկարչուհու՝ Երկրաշարժին նվիրված ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։
Արաքս Աբրահամյանի աշխատանքները ցուցադրվել են նաև հանրապետական փառատոներում, Հալեպի, Ստամբուլի հայկական համայնքներում[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արաքսյա Աբրահամյան
- ↑ Արաքս Աբրահամյանի «Տարեգրություն-88» շարքը, ահեղ երկրաշարժի անդրադարձն է ականատեսի աչքերով:
- ↑ «Արաքս Աբրահամյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
Արտաքին աղբյուրներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Արաքս Աբրահամյան հոդվածին
- Ծանր զգացողություններից ազատվելու միակ ճանապարհը ստեղծագործելն էր - Հրապարակ
- Տեսանյութ Արաքս Աբրահամյանի մասին
- https://www.youtube.com/watch?v=tGeSimkWrX4
- http://tsayg.am/mainpage/18349-sns-88c-e-gs.html Արխիվացված 2017-04-26 Wayback Machine
- https://www.youtube.com/watch?v=fC0EdrID3Wk&t=1s
- https://www.youtube.com/watch?v=YCL0C4RWry8