Արաքսյա Խաչատրյան

խմբավար

Արաքսյա Արտավազդի Խաչատրյան (նոյեմբերի 17, 1960(1960-11-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խմբավար, մանկավարժ։

Արաքսյա Խաչատրյան
Ծնվել էնոյեմբերի 17, 1960(1960-11-17) (63 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունխմբավար
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Արաքսյա Խաչատրյանը ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 17-ին Երևանում։ 1984 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, 1992 թվականին՝ ԵԿՄ խմբավարության բաժինը (Ա. Վերանյանի, Դ. Ղազարյանի դասարաններ)։

1992-2004 թվականներին և 2012 թվականից ՀՄՊՀ-ի դասախոս է։

2001 թվականին հիմ­նադրել է «Ցոլեր» կանանց քառաձայն երգչախումբը։

2004-2012 թվականներին եղել է Թեհրանի հայ մշակութային «Արարատ» կազմակերպության «Արարատ» տղամարդկանց և կանանց երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար։ Երգչախումբը մասնակցել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» (2008), «Իմ Հայաստան» (2012) համահայկական, «Կոմիտաս Վարդապետ» (2013), «Ֆաջր» միջազգային (2014, 3-րդ մրցանակ, Իրան) փառատոներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։