Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արաքսյա Մկրտչի Ավետիսյան (հոկտեմբերի 1, 1918(1918-10-01), Ալեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն), հայ բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1962), պրոֆեսոր (2000)։ Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ԳԱ անդամ (2003)

Արաքսյա Ավետիսյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1918(1918-10-01) (105 տարեկան)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունմանկաբարձ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու (1962) և պրոֆեսոր (2000)

Կենսագրություն խմբագրել

1943 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1962-1996 թվականներին աշխատել է ԵԲԻ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում (1968-1969 թվականներին՝ վարիչ), 1996-2004 թվականներին՝ «Հայբուսակ» ինստիտուտում։

Ապացուցել է տեղային սառեցումով ներզատիչ համակարգի խթանման հնարավորությունները և բուժել մի շարք գինեկոլոգիական ու մանկաբարձական հիվանդություններ։

Արաքսյա Ավետիսյանը հաստատել է «Ջերմուկ» հանքային ջրի արդյունավետությունը կանանց սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների բուժման և տրիխոմոնոզի հարուցչի հայտնաբերման համար[1]։

Երկեր խմբագրել

Հեղինակ է «Կանանց հիվանդությունների բուժումը Ջերմուկ կուրորտում» (1961), «Բալնեոլոգիայի և հիպոթերմիայի մի քանի հարցեր գինեկոլոգիայում» (1981), «Գինեկոլոգիական և մանկաբարձական հիվանդությունների բուժումը տեղային հիպոթերմիայով (առանց դեղամիջոցների)» (1997) և «Ֆիզիոլոգիական մանկաբարձություն» (2002) գրքերի[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Կոհա առցանց քարտարան, Ավետիսյան, Արաքսյա Մկրտչի». haygirk.nla.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.