Արաքսյան տերևակեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Տերևակերներ
Տեսակ Արաքսյան տերևակեր
Լատիներեն անվանում
Cryptocephalus araxicola


Արաքսյան տերևակեր (լատին․՝ Cryptocephalus araxicola), տերևակերների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Ուռուցիկ և փայլուն մարմնով, 2,2-2,6 մմ երկարությամբ մանր չափի բզեզ է։ Գունավորումը դեղնավուն է, առաջնամեջքի վրա մեծ լղոզված սահմաններով սևադարչնագույն բծով վերնաթևերի՝ գագաթնային 1/3 հատվածում թույլ արտահայտված տրամակապով կարը ու հիմքը մգացած են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանի էնդեմիկ է։ Հայտնի է միայն Ջրվեժ ավանի շրջակայքից (Կոտայքի մարզ) և «Խորովի անտառ» պետական արգելոցից[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են տարբեր տեսակի կիսաանապատներում և ֆրիգանաներում, հանդիպում՝ ամառվա կեսին՝ հունիսի վերջին և հուլիսին, իսկ թրթուրները հավանաբար զարգանում են փշամանդիկ փշավոր տեսակի թփերի վրա[1]։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Եզակի առանձնյակներով հանդիպում են հազվադեպ։ Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Սպառնացող վտանգներից է հողերի գյուղատնտեսական յուրացումը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.