Արարատ գրական
«Արարատ գրական», կիսամսյա, որից հետո ամսագիր, Բեյրութի «Արարատ» օրաթերթի գրական հավելվածը։
Արարատ գրական | |
---|---|
Տեսակ | ամսագիր |
Գլխավոր խմբագիր | Հակոբ Նորունի |
Հիմնադրվել է | 1956 |
Գրասենյակ | Բեյրութ, Լիբանան |
Լուծարվել է | 1965 |
Պատմություն
խմբագրել«Նոր սերունդ մշակութային շարժում» հնչակյան երիտասարդարդական միության պաշտոնաթերթն է եղել։ Լույս է տեսել 1956–1965 թվականին[1]։
Խմբագիր՝ Հակոբ Նորունի (Նորաշխարհյան)[2]։ Պաշտպանել է «արվեստը ժողովրդի համար» սկզբունքը։ Լույս է ընծայել չափածո և արձակ գործեր, գրաքննադատել հոդվածներ, լուրեր սփյուռքահայ, մասնավորապես՝ լիբանանահայ գրական կյանքից։
«Արարատ գրական» ամսագիրը սերտ կապեր է պահպանել Հայաստանի հետ, տպագրել խորհրդահայ հեղինակների ստեղծագործություններից։ Ունեցել է համաշխարհային գրականության բաժին, մեծ տեղ է հատկացրել արաբական գրականությանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Նորունի Հակոբ | armenianlanguage.am». www.armenianlanguage-am.armin.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Նորունի Հակոբ Լևոնի — Hayazg». am.hayazg.info. Վերցված է 2023 թ․ հուլիսի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |