Արարատ Հարությունյան (ֆուտբոլիստ)

ֆուտբոլիստ

Արարատ Հարությունյան (օգոստոսի 24, 1975(1975-08-24)[1][2], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նախկին ֆուտբոլիստ։

Արարատ Հարությունյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 24, 1975(1975-08-24)[1][2] (48 տարեկան)
Ծննդավայր Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան

Կարիերա խմբագրել

1998-2003 թվականներին խաղացել է «Շիրակ» ակումբում, այնուհետև կարճ ժամանակահատվածներով հանդես է եկել «Բանանց» (2004), «Կոտայք» (2005), «Ուլիս» (2006) ակումբներում։ 2007-2012 թվականներին խաղացել է «Շիրակում»։

Հետագայում աշխատել է որպես Հայաստանի Պրեմիեր լիգայի «Շիրակ» ակումբի մարզական տնօրեն։ «Շիրակում» աշխատելու ընթացքում Հարությունյանը ցմահ հեռացվել էր պրոֆեսիոնալ ֆուտբոլից՝ 2018 թվականի մայիսին պայմանավորված խաղերի հետ կապված սկանդալից հետո[3]։

Ազգային հավաքականում ելույթների վիճակագրություն խմբագրել

Հայաստանի ազգային հավաքական
Տարեթիվ Խաղեր Գոլեր
2000 3 0
2001 2 0
2002 1 0
2003 1 0
Ընդհանուր 7 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018թ. որոշման կիրառման պարզաբանումը». ffa.am (Armenian). Football Federation of Armenia. 2018 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել