Արարատի վարդագույն
դդումի սորտ
Արարատի վարդագույն | |
«Արարատի վարդագույն», դդումի սորտ։ Ստեղծել են Ռ. Բալայանը, Ա. Փահլևանյանը, Լ. Թադևոսյանը և Վ. Դաբաղյանը Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում։
Նկարագրություն
խմբագրելԲույսի արմատն առանցքային է։ Տերևները` հերթադիր, միատուն և երկսեռ ծաղիկներով։ Պտուղը 6,5–7,0 կգ զանգվածով է։ Միջահաս սորտ է, ծլումից մինչև բերքահավաքը տևում է 110–115 օր։
Մշակվում է բաց դաշտում։ Բերքատվությունը՝ 430–500 ց/հա։
Համեմատաբար կայուն է հիվանդությունների և վնասատուների նկատմամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |