Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ (այլ կիրառումներ)

Արամ քաոս (լատին․՝ Aram Chaos, անվանում են նաև Արամ խառնարան), էրոզիայի չափազանց ենթարկված հարվածային խառնարան Մարսի վրա, որի կենտրոնը տեղակայված է 2°36′ հս․. լ. 21°30′ ամ. ե. / 2,6° с. ш. 21,5° з. д. / 2.6; -21.5 կոորդինատներում։ Խառնարանը տեղակայված է Մարիների հովիտների մեծ կիրճի արևելյան մասում, Արեսի հարթավայրի մոտ։ Բազմազան երկրաբանական գործընթացները վերածել են այն շրջանաձև շրջանի քաոտիկ ռելիեֆով։ Արամ քաոսը այսպես է անվանվել ի պատիվ Արամ Մարսի ալբեդոյի մասնիկի, որը դիտարկում էր Ջովանի Սկիապարելլին։ Նա անվանել է այս մասնիկը ի պատիվ բիբլիական Արամի երկրի։ Ուղեծրից կատարված սպեկտրոսկոպիկ հետազոտությունները վկայում են միներալային հեմատիտի գոյության մասին այս տարածքում, որը առաջացել է ջրային միջավայրում։

Արամ խառնարանը

Արամ քաոսը ունի մոտ 280 կմ անկյունագծով։ Այն գտնվում է Մարգարիտիֆերի երկիր շրջանում, որում բազմաթիվ ջրով տաշված ջրանցքների գոյությունը խոսում է հզոր ջրհեղեղային հոսանքի իջնելու մասին բարձունքներից շատ տարիներ առաջ։ THEMIS սարքը, որը տեղադրված է Մարս Օդիսեյ ուղեծրակայանի վրա, ցույց տվեց, որ Արամի հատակին գոյություն ունի գորշ բյուրեղային հեմատիտ։ Մարս Ռեքոնաիսանս Օրբիթերի վրա տեղադրված CRISM սպեկտրոսկոպը, հայտնաբերեց հիդրատացված սուլֆատներ, յարոզիտ և հեմատիտ[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ս. Մարչի և ընկ. 2009. Մարս Ռեքոնաիսանս Օրբիթերից կատարված մեկամյա հետազոտությունների արդյունքում Մարսի միներալների ընդհանրացումը։ Երկրաֆիզիկական հետազոտությունների ամսագիր՝ 114