Արամ Սուրենի Փարսադանյան (դեկտեմբերի 21, 1957(1957-12-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 8, 2018(2018-06-08)), հայ ֆուտբոլիստ, պաշտպան, ֆուտբոլային մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1976)[1]։
|
---|
Անձնական տվյալներ |
---|
Քաղաքացիությունը |
ԽՍՀՄ և Հայաստան |
---|
Ծննդյան ամսաթիվ |
դեկտեմբերի 21, 1957(1957-12-21) |
---|
Ծննդավայր |
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
---|
Մահվան ամսաթիվ |
հունիսի 8, 2018(2018-06-08) (60 տարեկան) |
---|
Դիրք |
պաշտպան |
---|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
|
Ազգային հավաքական |
---|
1977
|
ԽՍՀՄ (երիտ․)
|
4 (0)
|
|
Մարզչական կարիերա |
---|
|
|
---|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Արամ Փարսադանյանը Երևանի «Արարատ» ակումբի կազմում իր նորամուտը նշել է 1975 թվականի սեպտեմբերի 12-ին՝ 17 տարեկանում մասնակցելով ԽՍՀՄ առաջնության 22-րդ տուրի՝ «Չերնոմորեցի» դեմ արտագնա խաղին։ Հինգ օր հետո նա անցկացրել է իր միակ հանդիպումը եվրագավաթներում՝ փոխարինման դուրս գալով Գավաթակիրների գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի՝ Կիպրոսի «Անորտոսիսի» դեմ տնային խաղի (9:0) 80-րդ րոպեին։ «Արարատում» անցկացրած հինգ տարիների ընթացքում մասնակցել է 46 հանդիպման։ 1980 թվականի մրցաշրջանից առաջ դիտումների է մասնակցել Մոսկվայի «Տորպեդոյում»[2]։ 1982 թվականից հանդես է եկել Երկրորդ լիգայի «Կոտայք» (Աբովյան) ակումբում, որի հետ 1984 թվականին անցել է առաջին լիգա։ Թիմի կազմում յոթ տարվա ընթացքում անցկացրած 245 խաղերում խփել է 15 գոլ։ 1990-1991 թվականներին խաղացել է երկրոր Դիլիջանի «Իմպուլս» և Կապանի «Սյունիք» ակումբներում։ 1992-1994 թվականներին հանդես է եկել Հայաստանի առաջնության «Բանանց» ակումբում։
1995-2003 թվականներին, որպես մարզիչ, աշխատել է Հայաստանի ակումբներում, 2000 թվականին եղել է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում[3]։
- 1976 թվականի ԽՍՀՄ առաջնության (գարուն) արծաթե մեդալակիր,
- 1976 թվականի ՈՒԵՖԱ պատանեկան առաջնության հաղթող։