Արամ Կարապետյան (պետական գործիչ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Կարապետյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամ Սարգսի Կարապետյան (ապրիլի 9, 1955(1955-04-09)- նոյեմբերի 16, 2020), ՀՀ պետական գործիչ, ՀՀ կրթության գլխավոր պետական տեսուչ։

Արամ Կարապետյան
Ծնվել էապրիլի 9, 1955(1955-04-09) (69 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանՄանկավարժական գիտությունների թեկնածու (2002)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1973-1975 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1981-1991 թթ. - աշխատել է Ստեփանավանի թիվ 5 միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ, ուսմասվար, ապա՝ տնօրեն։
  • 1991-1996 թթ. - եղել է Ստեփանավանի քաղխորհրդի գործկոմի ժողովրդական կրթության բաժնի վարիչ։
  • 1996-1998 թթ. - ՀՀ Կրթության և գիտության նախարարության Լոռու մարզի տարածքային տեսչության պետ։
  • 1998-2000 թթ. - ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության տեսչության պետ, կրթության վարչության պետի տեղակալ, այնուհետև՝ վարչության պետ։
  • 2000-2001 թթ. - ՀՀ Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ։
  • 2001-2008 թթ. - ՀՀ Կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ։
  • 2005-2010 թթ. - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարան խորհրդի նախագահ։
  • 2008 թ. հունիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (քաղաքացիական ծառայողի կարգավիճակով)՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնից[1]։
  • 2011 թ. ապրիլի 1-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
  • 2011 թ. ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական։
  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր։
  • Անվանական զենք։
  • ՀՀ Կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ։
  • ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ։
  • ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոսկե մեդալ։
  • ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալ։
  • ՀՊՄՀ Խ. Աբովյանի անվան ոսկե մեդալ։
  • «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի կողմից՝ Ֆրիտյոֆ Նանսենի անվան մեդալ։
  • Մանկավարժական գիտությունների թեկնածու (2002)։

Ամուսնացած է, ունի մեկ որդի, երկու դուստր և հինգ թոռ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. «Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.