Արամ Խաչատրյանի կիսանդրի (Նիժնի Նովգորոդ)

Արամ Խաչատրյանի կիսանդրի Նիժնի Նովգորոդում

Արամ Խաչատրյանի կիսանդրի, հուշարձան Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքում՝ Արամ Խաչատրյանի անունը կրող արվեստի դպրոցի հարևանությամբ[1][2]։

Արամ Խաչատրյանի կիսանդրի (Նիժնի Նովգորոդ)
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՆիժնի Նովգորոդ
Շինության ձևՀուշարձան
Ներկա վիճակԿանգուն

Նկարագիր խմբագրել

Հուշարձանը բացվել է 2021 թվականի օգոստոսի 4-ին Նիժնի Նովգորոդի Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի (նախկին մանկական երաժշտական դպրոց) հարևանությամբ, որտեղ ժամանակին սովորել է կոմպոզիտորի կինը՝ Նինա Մակարովան։ Կիսանդրու հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ, քանդակագործ Միքայել Սողոյանն է։ Նիժնի Նովգորոդի կիսանդրին քանդակագործի երրորդ անդրադարձն է Արամ Խաչատրյանի կերպարին՝ առաջին կիսանդրին Մոսկվայում Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում է տեղադրվել, երկրորդը Երևանում՝ Հայֆիհարմոնիայի Արամ Խաչատրյան համերգասրահում։ Հուշարձանը բրոնզից է, ձուլումը ֆինանսավորել է հայ բարեգործ Արմեն Սադղյանը։ Հուշարձանի պատվանդանը պատրաստել է Նիժնի Նովգորոդի «Կամնեգրադ» արտադրական ընկերությունը։ Հուշարձանը նվիրվել է Նիժնի Նովգորոդի 800-ամյակին[1][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «В Нижнем Новгороде открыли памятник композитору Хачатуряну». ТАСС. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
  2. «Նիժնի Նովգորոդում տեղադրվել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանը». armenpress.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
  3. «Памятник композитору Араму Хачатуряну открыли в Нижнем Новгороде». www.vremyan.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.