Արամ Թաթուլյան
հայ դաշնակահար
Արամ Գևորգի Թաթուլյան (դեկտեմբերի 13, 1915, Պյատիգորսկ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն - մարտի 17, 1974, Մոսկվա, ԽՍՀՄ), դաշնակահար։
Արամ Թաթուլյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1915 Պյատիգորսկ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 17, 1974 (58 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դաշնակահար և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Մոսկվայի ֆիլհարմոնիա և Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա (1939) |
Կենսագրություն
խմբագրել1939 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ Եղել է Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար, 1939 թվականից մասնակցել է Մոսկվայում հայ արվեստի և գրականության առաջին տասնօրյակին։ 1944 թվականից դասավանդել Գնեսինների անվան երաժշտամանկավարժական ինստիտուտում, 1955-1957 թվականներին Չինաստանում պատրաստել է միջազգային մրցույթների 6 դափնեկիր[1]։
Մրցանակներ
խմբագրել- Համամիութենական մրցույթի դափնեկիր (Մոսկվա, 2-րդ մրցանակ), 1938
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Թաթուլյան» հոդվածին։ |