Արամյան դպրոց
Արամյան դպրոց, երկսեռ, ութամյա դպրոց։ Հիմնվել է 1851 թվականի փետրվարի 19-ին, Թավրիզի Ղալա թաղամասի եկեղեցու բակում՝ Սահակ եպսիսկոպոս Սաթունյանի նախաձեռնությամբ։ Մինչև 1875 թվականը կոչվել է Ներսիսյան (ի պատիվ Ներսես Շնորհալիի), հետագայում՝ իրանահայ բարերար Արամյանի անունով։
Արամյան դպրոց | |
---|---|
Տեսակ | քաղաքի շրջան |
Հիմնադրված է | 1851 |
Լուծարված է | 1936 |
Անվանված է | Ներսես Դ Կլայեցի |
Տնօրեն | Հակոբ Կերկերյան |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Թավրիզ |
Սկզբում արական դպրոց էր, 1887 թվականին տեղափոխվելով Թումանյանցների միջոցներով կառուցված Աննայան դպրոցի շենքը և միանալով օրիորդաց դպրոցին՝ դարձել է երկսեռ և կոչվել Արամյան-Աննայան ազգային դպրոց։ 1852 թվականին ունեցել է 60 աշակերտ, հաջորդ տարի՝ 100։ Հետագայում աշակերտների թիվը հասել է 240-260-ի։
Դասավանդվել են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պարսկերեն և այլ առարկաներ։ Ուսուցումը հայերեն էր։ Դպրոցի առաջին տեսուչը Տեր Հովսեփ քահանան էր։ Գործել է մինչև 1936 թվականը։ 1851-1875 թվականներին կոչվել է Ներսիսյան (Ներսես Շնորհալու անունով), այնուհետև՝ Արամյան դպրոց։
1909 թվականին, թեմական–կենտրոնական միջնակարգ դպրոցի հիմնադրումից հետո, Արամյան դպրոց դարձավ նրա նախապատրաստականներից մեկը։ Արամյան դպրոց մեծ գործ է կատարել պարսկահայերի լուսավորության ասպարեզում։ Սինչև 1936 վարժարանը տվել է շուրջ 1300 ընթացավարտ։ Ավարտողները հնարավորություն են ունեցել ուսումը շարունակել Թավրիզի թեմական–կենտրոնական միջնակարգ դպրոցում։ Արամյան դպրոցում դասավանդել են Րաֆֆին և Հրաչյա Աճառյանը։
ԳրականությունԽմբագրել
- Մեծապատիվ խմբագիր: «Մեղու Հայաստանի», 1874, № 8։
- Մեծապատիվ խմբագիր: «Մեղու Հայաստանի», 1874, № 12։
- Դավրեժ: «Մեղու Հայաստանի», 1875, № 35-36։
- Թավրիզի Արամյան դպրոցի...: «Մշակ», 1913, № 29։
- Արամյան դպրոցի 60-ամյակի առիթվ: «Մշակ», 1913, № 43։
- Տեր-Վարդանյան Ա., Համառոտ պատմություն Թավրիզի Արամյան դպրոցի 60-ամյա գոյության, Թավիզ, 1913, 48 էջ:
- Գևորգյան Կ., Ամենուն տարեգիրքը, Բեյրութ, 1958, էջ 418-426:
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |