Արամայիս Ավագյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամայիս Ռուստամի Ավագյան (մայիսի 17, 1942, Արաք, Իրան), հայ աշխարհագրագետ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դասախոս։
Արամայիս Ավագյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1942 (82 տարեկան) Արաք, Իրան |
Բնակության վայր(եր) | Հայաստան |
Քաղաքացիություն | Իրան, ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | աշխարհագրագետ, դասախոս և գեոմորֆոլոգ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր (2001) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն, ռուսերեն և անգլերեն |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1942 թվականի մայիսի 17-ին, Իրանի Արաք քաղաքում։ 1946 թվականին տեղափոխվել է Հայաստան։
Կրթություն
խմբագրել1960 թվականին ավարտել է Արտաշատ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 1961 թվականին ընդունվել և 1966 թվականին ավարտել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը։
Աշխատանքային փորձը
խմբագրելԱշխատել է ՀՀ երկրաբանության վարչությունում, որպես գեոմորֆոլոգ։ 1969 թվականից մինչ օրս աշխատում է ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնում[1]։
Գիտական գործունեությունը
խմբագրել1975 թվականին ստացել է թեկնածուի գիտական աստիճան, 1982 թվականին՝ դոցենտի կոչում, 2001 թվականին՝ դոկտորի գիտական աստիճան, 2007 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 2006-2013 թվականներին եղել է ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչը։
Հեղինակ է դպրոցական աշխարհագրության չորս դասագրքերի (7-րդ, 8-րդ դասարաններ)։ Գրել է «Ռեգիոնալ աշխարհագրություն, մաս I, Եվրոպա», «Արտասահմանյան երկրների սոցիալ-տնտեսական աշխարհագրություն, մաս II, Ասիա» բուհական դասագրքերը, «ՀՀ ընդերքի ռեսուրսների աշխարհագրական գնահատականը» և մի շարք այլ մենագրություններ, շուրջ չորս տասնյակ գիտական հոդվածներ։
Գիտական աշխատանքների զգալի մասը վերաբերվում է բնական ռեսուրսների գնահատման, բնօգտագործման և բնապահպանության, աշխարհագրական գիտությունների հումանիզացման հիմնահարցերին։
Դասավանդում է հետևյալ առարկաները.
- Արտասահմանյան երկրների սոցիալ-տնտեսական աշխարհագրություն
- Տարածաշրջանների և պետությունների ռեգիոնալ աշխարհագրություն
- Տնտեսական և սոցիալական աշխարհագրություն
- Քաղաքական աշխարհագրություն
- Մագիստրաոտուրա
- Բնապահպանության հումանիստական սկզբունքները
- Մագիստրոսական ծրագրի և գիտական սեմինարի ղեկավարում
- Մագիստրոսական ծրագրի ղեկավարում
Տերապետում է Հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Ամուսնացած է, ունի մեկ զավակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արամայիս Ռուստամի Ավագյան». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Արամայիս Ավագյանը(չաշխատող հղում) ԵՊՀ պաշտոնական կայքում
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամայիս Ավագյան» հոդվածին։ |