Արական գիմնազիայի շենք (Դոնի Ռոստով)
Արական գիմնազիայի շենք (ռուս.՝ Здание мужской гимназии), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որտեղ 1908-1916 թվականներին սովորել է անվանի ռադիոտեխնիկ Ալեքսանդր Մինցը։ Գտնվում է Գորկու փողոց, 115 հասցեով։
Տեսակ | տեսարժան վայր |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Հիմնադրված է | 1915 |
Նկարագրություն
խմբագրելԳիմնազիայի շենքը գտնվում է Գորկու փողոցի և Պոդբելսկու նրբանցքի (նախկին Սեննայա փողոց և Սոբորնի նրբանցք) անկյունում։ Շենքը կառուցվել է 1915 թվականին մոդեռն ոճով[1]։
Ճարտարապետություն
խմբագրելԱղյուսե շենքը եռահարկ է, ունի նկուղ և քառալանջ ձեղնահարկային տանիք, որը հյուսիսարևելյան կողմում վրանաձև է։ Գլխավոր ճակատի ճարտարապետագեղարվեստական տեսքը ձևավորում են ոճավորված աղյուսե դեկորը, լուսամուտատեղերի բարդ հորինվածքը, թիակներն ու ելուստավորումները, որոնք կատարում են շենքի ուղղահայաց բաժանում։ Դեկորատիվ կալունակների վրա ամրացված քիվը և միջհարկային գոտին ձևավորում են շենքի հորիզոնական բաժանումը։ Փողոցի կողմից բնօրինակ գլխավոր մուտքը կտրատված է թիակներով[1]։
Շենքն ունի բարդ հատակագիծ, որի հորինվածքային կենտրոնը ուղղանկյունաձև հանգստի սրահն է, որին երեք կողմից հարում են դասասենյակները, օժանդակ տարածքները և աստիճանները[1]։
1977 թվականին տան փողոցի կողմի ճակատին փակցվել է հուշատախտակ հետևյալ տեքստով. «Այստեղ 1908-1916 թվականներին սովորել է հեռարձակման խոշորագույն կայանների ստեղծող, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և պետական մրցանակների դափնեկիր ակադեմիկոս Ալեքսանդր Լվովիչ Մինցը»[1]։
Հուշարձանը պահպանվում է պետության կողմից[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Весь Ростов и Нахичевань-на-Дону. 1914. - Харьков, 1914. - С. 393.
- Вся Донская область и Северный Кавказ на 1908 г. - Ростов-н/Д., 1908. - С. 295.
- Гегузин И. Страницы ростовской летописи. - Ростов-н/Д., 1983. - С. 86 - 87.
- Чеботарев Г. А. Ростов. Нахичевань-на-Дону. Справочная книжка. - Ростов-н/Д., 1911 - 1912. - С. 95.