Ատրիում թատրոն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ատրիում թատրոն (անգլերեն՝ Atrium Theater), ռուսական խաղացանկային դրամատիկական թատրոն։
![]() Atrium Theater | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Չիկագո, ԱՄՆ |
Հիմնադրման ամսաթիվ | հունվարի 13, 2001 թ |
Թատրոնի պատմությունըԽմբագրել
Թատրոնը հիմնադրվել է 2001 թվականի հունվարի 13-ին Չիկագոյում, ԱՄՆ։ Այդ օրը բեմադրվեց թատրոնի առաջին ներկայացումը՝ Գրիգորի Գորինի «Ֆենոմեններ» կատակերգությունը։
Ներկայացումների բեմադրման համար թատրոնը հրավիրում է ռուս ռեժիսորների։ «Ատրիում»-ի հետ համագործակցել են Արթուր Օֆենգեյմը, Անդրեյ Տուպիկովը, Վալերի Բելյակովիչը, Նատալյա Անդրեևան։
2001-2011 թվականների ընթացքում թատրոնում բեմադրվել է 12 ներկայացում։ Թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Սենտ Լյուիսում, Ցինցինատիում, Դետրոյթում, Մինեապոլիսում, Շամփեյնում, Միլուոկիում։ 2008 թվականին հանդես է եկել նաև Մոսկվայում։
2011 թվականին թատրոնը նշել է իր 10-ամյակը։
ԽաղացանկըԽմբագրել
Ժամանակակից դրամատուրգիաԽմբագրել
- Գրիգորի Գորինի «Ֆենոմեններ»
- Ռ. Թոմի «Թակարդը»
- Ռեյ Կունիի «Համար 13 կամ գիշերային խրախճանք»
- Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք ցանցառի հետ»
- Ֆրիդրիխ Դյուրենմատի «Վթար» պատմվածքի հիման վրա «Ֆեմիդայի ծառաները»
- Մայքլ Ֆրեյնի «Բեմի ետևում չաղմկե՛լ»
- Գ. Կամարովսկայայի «Գուշակը»
Դասական դրամատուրգիաԽմբագրել
- Գրիգորի Գորինի «Հիշատակի աղոթք»
- Նիկոլայ Գոգոլի «Ամուսնություն»
- Կառլո Գոլդոնիի «Պանդոկապանուհին»
- Իսահակ Բաբելի ստեղծագործությունների հիման վրա «Մոլդավուհի, մոլդավուհի» (երաժշտական ներկայացում, երաժշտությունը Ալեքսանդր Ժուրբինի)
ՀղումներԽմբագրել
- Թատրոնի պաշտոնական կայքը Archived 2008-03-07 at the Wayback Machine.