Ատտալոս (հրամանատար)
Ատտալոս (հունարեն՝ Ἄτταλος, մ.թ.ա. 4-րդ դար - մ. թ. ա. 336, Փոքր Ասիա, Թուրքիա), Փիլիպոս II Մակեդոնացու կարևոր պալատականներից մեկը։
Ատտալոս հունարեն՝ Ἄτταλος | |
---|---|
Ծնվել է | մ․թ․ա․ 390 թվական |
Մահացել է | մ․թ․ա․ 336 թվական |
Մահվան վայր | Փոքր Ասիա, Թուրքիա |
Քաղաքացիություն | Մակեդոնիա |
Ազգություն | մակեդոնացի |
Մասնագիտություն | հրամանատար |
Գործունեություն | ռազմական և քաղաքական գործիչ |
Ազգակցական կապը Փիլիպոս II-ի հետ
խմբագրելՄ․թ․ա․ 338 թվականին[1] Ատտալոսի եղբոր աղջիկը՝ Կլեոպատրան, որի խնամակալն Ատտալոսն էր, ամուսնացել է Փիլիպոս II-ի հետ։ Հիշատակություն կա, որ նա աղոթել է, որ Կլեոպատրան որդի պարգևի Փիլիպոսին, որը կդառնա նրա օրինական ժառանգը․ այդ ամենը դիտվել է որպես Ալեքսանդր Մակեդոնացուն ուղղված բացահայտ վիրավորանք։ Հենց այդ ժամանակ էլ տեղի ունեցած վիճաբանությունը դարձել է Ալեքսանդրի աքսորի գլխավոր պատճառներից մեկը․ նա աքսորվել է նախ Էպիրոս, ապա Իլլիրիա։
Մ․թ․ա․ 336 թվականին Փիլիպոս II Մակեդոնացին Ատտալոսին և Պարմենիոնին նշանակում է դեպի Փոքր Ասիա և Աքեմենյան Պարսկաստան ուղղված սպասվելիք արշավանքի հրամանատարներ։
Պավսանիասի բռնաբարություն
խմբագրելԸստ Արիստոտելի՝ Ատտալոսը սեռական բռնություն է գործադրել Պավսանիասի հանդեպ, որը եղել է Փիլիպոս II-ի սիրեկաններից։ Դրա դրդապատճառն էր այն, որ Պավսանիասն անարգել էր Ատտալոսի՝ նույն անունը կրող մեկ այլ ընկերոջը (հնարավոր է նաև բարեկամի)՝ Պավսանիասին։ Այս դեպքից հետո Պավսանիասը իրականացրել է իր նախկին սիրեկանի՝ Փիլիպոս II-ի սպանությունը, քանի որ նա չէր պատժել Ատտալոսին իր արարքի համար։ Կա կարծիք նաև, որ այս սպանությունը իրականացվել է որրէ մեկի (հնարավոր Ալեքսանդրի մոր) պատվերով։
Մահապատիժ Ալեքսանդր Մակեդոնացու կողմից
խմբագրելԱյն բանից հետո, ինչ Փիլիպոս II-ը սպանվում է, իսկ Ալեքսանդրը դառնում թագավոր (մ․թ․ա․ 336 թվականի հոկտեմբեր), նրա խորթ մայրը՝ Կլեոպատրա Էվրիդիկան, և վերջինիս երկու երեխաները սպանվում են (հնարավոր է Կլեոպատրան ինքնասպան է եղել իր երեխաների մահից հետո)։
Փիլիպոս II-ի սպանության և Ալեքսանդրի գահին բազմելու պահին Ատտալոսը և Պարմենիոնը մակեդոնական զորքի հետ միասին գտնվել են Փոքր Ասիայում։ Այդ ժամանակ Դեմոսթենեսը նամակներ է ուղարկել Ատտալոսին՝ խոստանալով Աթենքի աջակցությունը երկու զորավարներին, եթե նրանք պատերազմ սկսեն ընդդեմ Ալեքսանդրի[2]։
Այս ամենից հետո Ատտալոսն այդ նամակները ներկայացնրել է Ալեքսանդրին՝ իր հավատարմությունը հայտնելով նրան, սակայն Ալեքսանդրը հրամայել է մահապատժի ենթարկել նրան իրեն հասցրած նախկին վիրավորանքների համար՝ հասնակալով նաև, որ նա կարող էր վրեժխնդիր լինել իրենից Կլեոպատրայի և նրա երեխաների սպանության համար։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Peter Green. <italic>Alexander to Actium: The Historical Evolution of the Hellenistic Age</italic>. (Hellenistic Culture and Society, number 1.) Berkeley and Los Angeles: University of California Press. 1990. Pp. xxiii, 970. $65.00». The American Historical Review. 1991. doi:10.1086/ahr/96.5.1515. ISSN 1937-5239.
- ↑ Habicht, 1998, էջ. 32.
Գրականություն
խմբագրել- Habicht, Christian (1998). Ελληνιστική Αθήνα [Hellenistic Athens] (Greek). Athens: Odysseas. ISBN 978-960-210-310-4.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Attalus Արխիվացված 2014-07-17 Wayback Machine by Jona Lendering