Ատիշ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Արղանամադենի գավառակում[1]։ Գտնվում էր Արևմտյան Տիգրիսի վերնագավառում։

Գյուղ
Ատիշ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակԱրղանամադենի գավառակ
Այլ անվանումներԱդիշ, Ատիշ Ներքին
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ21870
Ատիշ (Աշխարհ)##
Ատիշ (Աշխարհ)

Գյուղը թաղված է եղել նռնենիների մեջ։

Պատմություն

խմբագրել

XI դարում Անիից եկած գաղթականները գյուղի մոտ հիմնեցին Ատիշ Վերին անվանումով նոր գյուղ, և Ատիշը կոչվեց Ատիշ Ներքին անվանումով։

Բնակչություն

խմբագրել

XIX դարի կեսերին ուներ 500 տուն բնակիչ։ Բնակչության մեծագույն մասը հայեր էին։ XX դարում հայերի տների քանակը 360 էր։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը արհեստներ, այգեգործություն, երկրապահություն և անասնապահությունն էր։ Տղամարդկանց մեծ մասը Կ. Պոլիս պանդխտության էր մեկնում։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Ատիշն ուներ Ս. Կարապետ և Ս. Սարգիս անուներով եկեղեցիներ։

Կրթություն

խմբագրել

Գյուղն ուներ հայկական վարժարան, որը գործում էր մինչև 1870-ական թվականները։

Գրչություն

խմբագրել

Ատիշը եղել է գրչության կենտրոն[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Դիարբեքիր նահանգի Արղանա-Մադենի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 371

Աղբյուրներ

խմբագրել