Ատեր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում[2]։

Գյուղ
Ատեր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառԹիմարի գավառ
Այլ անվանումներԱտեռ, Հատեռ, Հատեր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1]
Տեղաբնականունատերցի
Ժամային գոտիUTC+3

Անվան ստուգաբանություն խմբագրել

Ըստ ավանդության գյուղի անունը ծագել է «ա՜խ տեղ» բացականչությունից։

Պատմություն խմբագրել

Ատերի բնակիչները մասնակցել են Վանի 1915 թվականի հերոսամարտերին։ Բնակիչների մի մասին հաջողվել է փրկվել կոտորածներից և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում

Բնակչություն խմբագրել

1850-ական թվականներին ուներ 163 հայ բնակիչ, 1909 թվականին ուներ 50 տուն հայ բնակիչ, իսկ 1915 թվականին՝ 98 հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Գյուղը տեղական ճանապարհով կապված էր Վան քաղաքի հետ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ատերն ուներ Ս. Ստեփանոս եկեղեցի, որից ոչ հեռու պահպանվում էին հին գյուղի ավերակներն ու գերեզմանոցը[1]։ Գյուղից հյուսիս մի քարաբեկորի վրա մեխված է երկաթյա գամ, որը, ըստ ավանդության, պատկանելիս է եղել Թադեոս Առաքյալին[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ՀՍՀ, հտ 1, էջ 654, Ատեր
  2. «Վանի նահանգի Հեքյարիի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 371

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 654