Ատամնամշակման հաստոցներ

Ատամնամշակման հաստոցներ, տարբեր տեսակի ատամնանիվների, ատամնաձողերի, որդնակների և բազմաերիթային լիսեռների կառչման տարրերը մշակելու մետաղահատ հաստոցներ։ Ատամների մշակումը ատամնամշակման հաստոցների վրա կատարվում է պատճենահանման կամ շրջագլորման մեթոդով (Ատամնամշակման գործիքներ)։ Ատամնամշակման հաստոցները հիմնականում դասակարգվում են ըստ մշակման ձևի և կտրող գործիքի տեսակի (ատամնաֆրեզման, ատամնանիվների, ատամների բանող մակերևույթների վերջնամշակումը կատարվում է ատամնաշևինգման (սկավառակային կամ ատամնաձողային շևերների միջոցով), ատամնակիպահղկման (հղկիչ փոշու և կիպահղկիչի միջոցով) և ատամնահղկման (ատամների կողային կարծր մակերևույթների հղկում) հաստոցների վրա։ Ատամնանիվների ատամների վերջնամշակման նոր, առավել բարձր արտադրողական եղանակ է ատամնահոնինգումը (Հոնինգում), որը կիրառվում է ատմնաշևինգումից և ջերմամշակումից հետո։ Ատամնահոնինգումից հետո ատամնային փոխանցումների աղմուկը զգալիորեն նվագում է։ Ատամնամշակման հաստոցներ են նաև ատամնանիվներն ըստ աղմուկի փորձարկման հաստոցները։ Ատամնանիվների ըստ աղմուկի փորձարկումը և ընտրումը կատարվում են այնպիսի հաստոցների վրա, որոնցում ճիշտ կառչման մեջ գտնվող փորձարկման ենթակա կցորդված ատամնանիվները շարժման մեջ են դրվում հաստոցի էլեկտրաշարժիչի միջոցով։ Ատամնանիվի պիտանիության աստիճանը որոշվում է ուժեղացուցիչ խոսափողի կամ էլեկտրաչափիչ սարքի օգնությամբ։ Ատամնանիվ, ատամնավոր փոխանցումներում օգտագործվող դետալ։ Նայած ատամնավոր փոխանցման տիպին, ատամնանիվները լինում են գլանային, կոնական և հիպերբոլական (մասնավորապես, պտուտակային, որդնակային և հիպոիղային)։ Ատամնանիվները լինում են ուղղատամ (գլանային կողմնային մակերևույթով) և շեղատամ (պտուտակային կողմնային մակերևույթով), որոնք բարձրացնում են փոխանցման սահունությունը։ Մեծ հզորություններ փոխանցելու համար կիրառվում են երկշեղատամ գլանային ատամնանիվներ, որոնց ատամներն անկյան տակ թեքված են տարբեր կողմեր։ Դրա շնորհիվ վերանում Է առանցքային ճնշումը, որն առկա է շեղատամ ատամնանիվներում։ Ատամնանիվների ատամնապսակը կարող Է մշակված լինել ինչպես նրա արտաքին, այնպես Էլ ներքին մակերևույթին։ Ատամնանիվներին ներկայացվող պահանջներին (արագընթացություն, ղանդաղընթացություն, ամրություն, երկարակեցություն) համապատասխան, դրանք պատրաստվում են լեգիրված պողպատներից, թուջից, գունավոր համաձուլվածքներից (բրոնզ, արույր ևն), պլաստմասսաներից, տեքստոլիտից են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 651