Վիլյենա դե Ալատայա ամրոց (կատ.՝ Castillo Villena de Atalaya), պաշտպանական կառույց Իսպանիայի հարավում՝ Ալիկանտե պրովինցիայի Վիլյենա քաղաքում։ Սերա դե լա Վիլլա լեռնաճյուղավորումը (Ալիկանտե պրովինցիայի հյուսիս-արևմուտքում), որի վրա տեղակայված է ամրոցը, նախկինում եղել է սահման Կաստիլիայի ու Արագոնի թագավորության միջև։

Ատալայայի ամրոց
կատ.՝ Castillo Villena de Atalaya
Նկարագրություն
Տեսակդղյակ և հուշարձան
Վարչական միավորՎիլյենա[1]
Երկիր Իսպանիա[1]
Համալիրի մասԱլիկանտեի մշակութային ժառանգություն
Քարտեզ
Քարտեզ
 Castillo de la Atalaya Վիքիպահեստում

1931 թվականի հունիսի 3-ին Ատալայայի ամրոցը հայտարարվել է Իսպանիայի պատմամշակութային հուշարձան[2]՝ ստանալով RI-51-0000366 գրանցման համարը։

Նկարագրություն

խմբագրել

Ամրոցը ունի կրկնակի պարիսպներ, որոնց հաստությունը հասնում է մոտավորապես չորս մետրի։ Արտաքին պատը կազմված է 12 աշտարակներից (շրջանաձև կամ կիսաշրջանաձև)։ Բարբիկան աշտարակը, որ գտնվում է ամրոցի հարավարևմտյան կողմում, ներկայում գտնվում է ավերված վիճակում[3]։ Երկու պատերի միջև տարածությունը շատ նեղ է. որոշ տեղերում նրա լայնությունը կազմում է ընդամենը մեկ մետր։ Արտաքին պատն ավելի ցածր է, քան ներքինը, որի ողջ երկայքով կան ատամնաձև ելուստներ, բացառությամբ հարավարևմտյան կողմի։ Այդտեղ է գտնվում ամրոցի գլխավոր աշտարակը, որի բարձրությունը հասնում է 27 մետրի։

Ատալայայի ամրոցի մուտքը գտնվում է նրա հյուսիսարևմտյան կողմում։ Մյուս երկու մուտքերը ներկայում փակ են։

Ամրոցի առաջին հարկում տեղակայված են սենյակներ. դրանցից մեկն Ալ-Մոհադների կողմից օգտագործվել է որպես պահոց[3]։ Սենյակներն իրար են միացված աստիճաններով։

Պատմություն

խմբագրել
 

Ատալայայի ամրոցի հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Արաբական աղբյուրներում ամրոցն առաջին անգամ հիշատակվում է 1172 թվականին։

Ամրոցը կարևոր նշանակություն է ունեցել Կորդովայի ամիրայության հյուսիսային սահմանի վրա։ Ջեյմս I Արագոնցու զորքերը երկու անգամ պաշարել են այն, սակայն չեն կարողացել գրավել։ Ջեյմս I-ն ամրոցը գրավել է միայն գրավվել է թվականին։ Ամրոցը Կաստիլիայի թագավորությանն է հանձնվել 1244 թվականին կնքված Ալմիսրայի պայմանագրով։ Նա այն հանձնվել է Կալատրավայի օրդենին, սակայն Ինֆանտ Մանուելը վերցրել է այն, երբ դարձել է Վիլյենայի լորդ։ Ամրոցում բնակվել է նրա որդին՝ գրող Խուան Մանուելը։

1476 թվականին Վիլյենայի քաղաքացիները կաթոլիկ վանականների դրդմամբ ապստամբել են մարքիզի դեմ և կոտորել ամրոցում գտնվող հրեաներին ու կոնվերսոներին (կաթոլիկություն ընդունած հրեաներ կամ մուսուլմաններ)։ Այդ դեպքից հետո ամրոցը դադարել է մարքիզների նստավայր լինելուց և դարձել է թագավորական սեփականություն։

Վիլյենա դե Ատալայա ամրոցը կարևոր դեր է խաղացել 1700 թվականից մինչև 1714 թվականն Իսպանիայի անկախության համար մղված պատերազմի ժամանակ։ Այդ ընթացքում ամրոցում ապաստանել են Ֆելիպե դե Բուրբոն V-ի կողմնակիցները, ովքեր իրենց երկրի անկախության համար պայքարում էին Ավստրիայի Կառլ թագավորի դեմ. Բուրբոնի կողմնակից 50 մարդ ութ օր ամրոցում դիմադրել է ավստրիացիների պաշարմանը, ովքեր ի վերջո ստիպված են եղել դադարեցնել պաշարումն ու հեռանալ։ Այդ պատերազմի ընթացքում ամրոցը զգալի ավերածությունների է ենթարկվել։

Հետագայում ամրոցը լքվել է[4]։ 1931 թվականին ամրոցում կատարվել են վերակառուցողական աշխատանքներ։ Նույն թվականին ամրոցը հայտարարվել է ազգային պատմական հուշարձան[5]։ 1958 թվականին ամրոցի վերակառուցումը վերսկսվել է։ Վերակառուցման աշխատանքներն ավարտվել են 1999 թվականին. վերականգնվել են ամրոցի ինտերիերն ու նրա պատերը[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Decreto del Ministerio de Instrucción Pública y Bellas Artes publicado en la Gaceta de Madrid n.º 155 de 4 de junio de 1931, disponible en línea en: [1].
  3. 3,0 3,1 3,2 «Замок Виллена де Аталая (Castillo Villena de Atalaya)». castlesguide.ru. Վերցված է 7 սեպտեմբերի, 2016-ին.
  4. Soler García, José María (2002). «Monumentos: El castillo de Villena». Villena : Prehistoria - Historia - Monumentos (1ª edición). Madrid: Imprenta Taravilla. p. 178. ISBN 84-95112-05-1.
  5. Generalitat Valenciana. Conselleria de Cultura i Esport. Direcció General de Patrimoni Cultural Valencià Castillo la Atalaya o de los Pacheco

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատալայայի ամրոց» հոդվածին։