Ավրորա, հայագիտական կիսամսյա հանդես։

Ավրորա
Գլխավոր խմբագիրՎարդան Մեշտուճյան
Հիմնադրվել է1906
Հրատարակման վայրՌումինիա Ռումինիա

Պատմություն

խմբագրել

Հանդեսը լույս է տեսել 1906 թվականին Ռումինիայի Բուխարեստ քաղաքում։ Հանդեսի խմբագիրն է Վարդան Մեշտուճյանը։

Նա տպագրել է հայոց պատմությանը նվիրված Վարդան Մեշտուճյանի ընդարձակ ուսումնասիրությունը, պատմաբանասիրական և հայագիտական նյութեր, աշխատություններ՝ հայկական գաղթավայրերի պատմության, ռումինահայ արվեստի և ճարտարապետության, այդ թվում՝ նշանավոր մարդկանց կենսագրություններ, ռումին գիտնական Հաժդեայի ուսումնասիրությունը Ռումինիայի Արճեշ վանքի վերաբերյալ, թարգմանություններ՝ հայ գեղարվեստական գրականությունից (Պետրոս Դուրյան, Մ. Մկրտիչ Պեշիկթաշլյան, Գրիգոր Զոհրապ և ուրիշներ)։

Անդրադարձել է Մոլդովայի Հայ կտրիճվորաց եղբայրության գործունեությանը։ Ավրորան նպաստել է հայ և ռումին ժողովուրդների բարեկամությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։