Ավրորա (հաղորդավարուհի)

ռուս հաղորդավարուհի

Ավրորա (իրական անունը՝ Իրինա Յուրեվնա Յուդինա, ռուս.՝ Ирина Юрьевна Юдина), հուլիսի 18, 1973(1973-07-18)[1][2], Օրեխովո-Զուևո, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, ֆոտոմոդել։

Ավրորա
Ծնվել էհուլիսի 18, 1973(1973-07-18)[1][2] (50 տարեկան)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Օրեխովո-Զուևո, Մոսկվայի մարզ
ԿրթությունՆիժնի Նովգորոդի պետական ճարտարապետական և շինարարական համալսարան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄՌուսաստան Ռուսաստան
Այլ անուն(ներ)Իրինա Յուրեվնա Յուդինա
ՄասնագիտությունՀաղորդավարուհի
Դերասան
Ֆոտոմոդել
IMDbID 2037527
vjavrora.ru

Կենսագրություն խմբագրել

Հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Ավրորան (Իրինա Յուրեվնա Յուդինա) ծնվել է 18 հուլիսի 1973 թվականին Օրեխովո-Զուևոյում։ 1990 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1990-1995 թվականներին սովորել է Նիժեգորոդի պետական ճարտարապետական և շինարարական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը՝ սովորելով «քաղաքային շինարարություն» մասնագիտությամբ։

1996 թվականի մայիսի 1-ից մինչ 2007 թվականի սեպտեմբերը եղել է Муз-ТВ հեռուստաալիքի առաջատար հաղորդավարուհին[3]։ Վարել է «Клипомания» (Կլիպոմանիա) հաղորդումը, կանացի շոու՝ «Հյութահանը», առավոտյան ժամանցային «Կյանքը հրաշալի է», «Երեկոյան ղողանջ», «Սիեստա» ծրագրերը և այլն։ Հինգ տարի շարունակ վարել է «Հիթ շքերթ 20» հաղորդումը[4]։ 1997 թվականից մինչ 2000 թվականը Ավրորան եղել է «Wrigley» ամերիկական մաստակի գովազդային «դեմքը»։

2003 թվականի օգոստոսից մինչ 2004 թվականի մարտը Եգոր Դրուժինինի հետ միասին վարել է ամեն շաբաթյա «Ոսկե գրոմոֆոն» մրցույթի հեռուստատեսային տարբերակը։ 2005 թվականի հունիսին եղել « Muz-TV մրցանակաբաշխության» հաղորդավարուհին։

2006 թվականի մարտից եղել է ТНТ հեռուստաալիքով ցուցադրվող «Նախկին կանանց ակումբ» հաղորդման հաղորդավարուհիներից մեկը (Վերա Սոտնիկովայի, Լեռա Կուդրյավցևայի և Ժաննա Էպպլեյի հետ)։

2010 թվականի հունվարից դարձել է ТВ Центр հեռուստաալիքի առավոտյան ցուցադրվող տեղեկատվական և ժամանցային «Տրամադրություն» հաղորդման հաղորդավարուհին[5]։

2011 թվականի սեպտեմբերից դարձել է ТНТ հեռուստաալիքով ցուցադրվող «Մոխրոտիկ․ վերբեռնում» շոուի հաղորդավարուհին։

2012 թվականից եղել է «Домашний» հեռուստաալիքով ցուցադրվող «Աստղային պատմություններ․ հեռուստաամսագիր» ծրագրի հաղորդավարուհին։

Նկարահանվել է երկու ֆիլմերում՝ «Շարժման մեջ» (2002, ռեժ. Ֆիլիպ Յանկովսկի, Եվա անունով հաղորդավարուհու փոքր դեր) և «Ոչ ոք չգիտի սեքսի մասին» (2006, ռեժ. Ալեքսեյ Գորդեև, Անգելինայի դերում)։

Վարել է «Ոսկե գրոմոֆոն» և «Երաժշտական խաղանիշ» հաղորդումները Ղազախստանում։

2009 թվականին եղել է «Վստահություն» (Dove) համացանցային ծրագրի գովազդային դեմքը։

2010 թվականին՝ «Nestle Fitness» ընկերության գովազդային դեմքը։

2011 թվականից մինչ Range Rover Evoque սիթիշեյփերը։

2013 թվականին ստեղծել է սեփական ապրանքանիշը «SISTERconcept»[6]:

2015 թվականի հունվարից դարձել է Համառուսական երաժշտական «Նոր աստղ]]» հաղորդման հաղորդավարուհին, որը ցուցադրվել է «Звезда» հեռուստաալիքով[7]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է ռեժիսոր, հեռուստահաղորդավար, տեսահոլովակներ նկարահանող, դերասան Ալեքսեյ Բարիսովիչ Տրեյմանի հետ[8]։ Ունի մեկ դուստր՝ Ավրորա Տրեյմանը։

Հեռուստատեսություն խմբագրել

  • «Կլիպամանիյա»
  • «Հյութաքամիչ»
  • «Կյանքը հրաշալի է»
  • «Երեկոյան գոտի»
  • «Սիեստա»
  • «Հիթ-շքերթ 20»
  • «Ոսկե գրամոֆոն»
  • «Նախկին կանանց ակումբ»
  • «Երաժշտական խաղանիշ»
  • «Տրամադրություն»
  • «Մոխրոտիկ։ Վերբեռնում»
  • «Աստղային պատմություններ․ հեռուստաամսագիր»
  • «Նոր կյանք»
  • «Նոր աստղ»

Ֆիլմագրություն խմբագրել

«Լյուբեի գոտի» - էպիզոդ (1994) «Շարժման մեջ» - հաղորդավարուհի Եվա (2002) «Ոչ ոք չգիտի սեքսի մասին» - Անգելինա (2006) «Մոսկվա՛, ես քեզ սիրում եմ» — էպիզոդэпизод (2010)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Оскар Кучера ушел с Муз-ТВ». NewsProm. 2007 թ․ սեպտեմբերի 5.
  4. «Скандал на «Муз-ТВ»». Шоубиз. 2007 թ․ սեպտեմբերի 5.(չաշխատող հղում)
  5. Включи настроение
  6. Sisterconcept — интернет-магазин модной одежды
  7. Телеканал «Звезда»
  8. Алексей Трейман — Персоны — eTVnet․

Արտաքին հղումներ խմբագրել

  • vjavrora.ru-Ավրորայի պաշտոնական կայք էջը
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավրորա (հաղորդավարուհի)» հոդվածին։