Նախիմովի ռազմածովային ուսումնարան (ռուս.՝ Нахимовское военно-морское училище) կամ պարզապես՝ Նախիմովյան ուսումնարան (Нахимовское училище), միջնակարգ ռազմածովային փակ ուսումնական հաստատություն (ծովակալ Պավել Նախիմովի անունով[1]) Ռուսաստանի Դաշնությունում և նախկին Խորհրդային Միությունում։

Ուսումնարանի շենքը Սանկտ Պետերբուրգում
Մուրմանսկի Նախիմովյան ուսումնարանի սաները (2018թ․)

Սաներ է պատրաստում բարձրագույն ռազմածովային ուսումնարանների համար։ 1943-1945 թվականների ընթացքում Նախիմովյան ուսումնարաններ են բացվել Սանկտ Պետերբուրգում, Ռիգայում, Թբիլիսիում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված խորհրդային զինծառայողների, պարտիզանների, բանվորների, կոլտնտեսականների զավակներին ուսուցանելու համար։

Թբիլիսիի և Ռիգայի Նախիմովյան ուսումնարանները 1950-ական թվականներին փակվել են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «nmvu.ru - НВМУ». nvmu.ru. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 160