Ավրորա (կինոթատրոն, Սանկտ Պետերբուրգ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավրորա

Ավրորա (ռուս.՝ Кинотеа́тр «Авро́ра»), Սանկտ Պետերբուրգի ամենահին թատրոններից մեկը։ Գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Նևսկի պողոտայի № 60 տան բակում։

Ավրորա
Տեսակկինոթատրոն, շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿենտրոնական շրջան
ՎայրNevsky Prospect?
Հիմնադրված է1913
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

Այն տարածքում, որտեղ ներկայումս  գտնվում է № 60 տունը, 1780-ական թվականներին առաջին սեփականատիրոջ՝ վաճառական Դենիսովայի համար կառուցվել է երկհարկանի քարե տուն։ 1790-ական թվականներից այս տարածքը պատկանել է կոմս Սերգեյ Պետրովիչին, իսկ 1830-ականների վերջերին` նրա դստերը՝ Գոլիցինին։ 1844-1845 թվականներին այս տանը ապրել է բանաստեղծ Պյոտր Վյազեմսկին։ 1850-ական թվականներին տունը պատկանել է գրող Ալեքսեյ Տոլստոյի մորը՝ կոմսուհի Ալեքսանդրա Անդրեևնային։ 1858 թվականին տունը անցել է վաճառական Գլազունովին, որի համար ճարտարապետ Վինտերգալտերը ավարտին հասցրեց կառույցը և փոխեց ճակատը։ Մինչև հեղափոխությունը տունը պատկանում էր Գլազունովին և նրա ժառանգներին, որտեղ գործում էին տարբեր գրասենյակներ և խանութներ։

1913 թվականին ճարտարապետներ Ստեպանովի և Շաուբի (ըստ այլ աղբյուրների` Կոտովիչի[1]) նախագծով շենքի բակում կառուցվել է «Պիկադիլի» կինեմատոգրաֆի շենքը, որտեղ տեղավորվում էր 700 հանդիսատես։ Նրա կիսագմբեթավոր ճակատը կառուցվել էր նեոդասական ոճով, իսկ հանդիսատեսի դահլիճը՝ մոդեռն ոճի ծեփածո դեկորով։ Ձեռք է բերվել նորագույն պրոյեկտորային սարքավորումներ և մեծ էկրան։ Կինոթատրոնի բացումը տեղի է ունեցել 1913 թվականի դեկտեմբերի 27-ին։

1923-1924 թվականներին ճարտարապետ Ալմեդինգենը վերակառուցեց կինոթատրոնը՝ այն ներկայացնելով նոր ինտերիերի մեջ։ 1932 թվականի նոյեմբերին, հեղափոխության 15-ամյակի կապակցությամբ, կինոթատրոնը կոչվեց «Ավրորա» («Ավրորա» հածանավի պատվին)։ 1932 թվականին նույն կինոթատրոնում տեղադրվել է ձայնային ֆիլմեր ցուցադրելու համար նախատեսված սարքավորումներ։ Վերջինս դարձավ Լենինգրադի առաջին ձայնային կինոթատրոններից մեկը։ 1937 թվականին այն ընդլայնվեց՝ կինոթատրոնի հրապարակի տարածքը երկու անգամ մեծացավ և կառուցվեցին ֆոյե, համերգասրահ, որոնք զարդարված էին հին աստվածների արձաններով։

«Ավրորան» այն կինոթատրոններից էր, որը Լենինգրադի շրջափակման ժամանակ չի դադարեցրել ֆիլմերի ցուցադրությունները։

Արդիականություն խմբագրել

 
«Ավրորա»֊ն 2011 թվականին

Ներկայումս կինոթատրոնում կա երկու սրահ՝ մեծ՝ 623 և փոքր՝ 100 տեղ, ինչպես նաև կինոբար և սրճարան։

1998 թվականին կինոթատրոնում 85 ամյակի կապակցությամբ կատարվել է վերանորոգման մեծ աշխատանք և վերականգնվել է պատմական տեսքը։ Միևնույն ժամանակ կինոթատրոնը համալրվել է վերջին Dolby Digital SurroundEX ձայնային սարքերով, նոր ակուստիկ Perlux էկրան՝ 100 քառակուսի մետրով և նոր բազկաթոռներով։

2010 թվականին տեղադրվել է Christie CP2230 թվային կինոպրոյեկտոր և XpanD Dx101 մոդելի ակտիվ 3D տեսապակի։ Ցուցադրում են վավերագրական ֆիլմեր[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Б. М. Кириков, Л. А. Кирикова, О. В. Петрова // Невский проспект. Дом за домом. — 4-е изд., перераб.. — М.: Центрполиграф, 2013

Արտաքին հղումներ խմբագրել