Ավտոպիլոտ
Ավտոպիլոտ, մեխանիկական, էլեկտրական, կամ հիդրավլիկ համակարգ է, որը օգտագործվում է առանց մարդու միջամտության՝ փոխադրամիջոցի ուղղորդման համար։

Բոինգների ավտոմատ կառավարման համակարգեր Խմբագրել
Բոինգների ավտոմատ կառավարումը մեխանիկական, էլեկտրական, տեխնիկական և հիդրավլիկ կառավարման համակարգերի միասնական ամբողջություն է։ Ավտոմատ կառավարման ժամանակ համակարգն ինքն է որոշում կառավարման դրույթները և փոփոխման ֆունկցիաները։
Ռազմական բոինգներ Խմբագրել
Ռազմական բոինգների ավտոմատ կառավարման համակարգերը հանդիսանում են ՏՀՏ-ների, տեխնիկական և ավտոմատ կառավարման համակարգերի առաջընթացի խոսուն վկաները։ Ներկայումս դեռևս քիչ չեն ձեռքով կառավարվող բոինգների կառավարման համակարգերի կիրառությունը, սակայն նրանք մեծապես զիջել են իրենց դիրքերը ավտոմատ կառավարման համակարգերի ներդրման և կիրառման նկատմամբ։
Առանց օդաչու կառավարվող ռազմական բոինգների շրջանակներում մեծ կիրառություն են վայելում «թռիչքը վերահսկող համակարգերը» (անգլ.՝ Flight Control Systems), որոնք նախատեսված են ինքնաթիռի թռիչքի անխափան ընթացքը կառավարելու և վերահսկելու համար։ Թռիչքի վերահսկման գործընթացն ապահովելու համար միաժամանակ աշխատեցվում են մի քանի ծրագրեր, որոնք բեռնավորված են տարբեր համակարգիչների վրա՝ հուսալի և կայուն գործունեություն ապահովելու համար։ Այն կիրառվում է «Systems Interface’s OASIS» պլատֆորմի վրա՝ օգտագործելով «Versa View», «RSView», «RSWeb Server» և «Microsoft SQL Server» տեխնոլոգիական գործիքներ։
Ներկայումս ռազմական բոինգների ներքին կառավարման ատոմատացումն իրականացվում է բոլորովին վերջերս նախագծված «ICAD» ծրագրային համակարգով, որը հանդիսանում է գիտելիքահենք ճարտարագիտական և նախագծման ծրագիր։ Այս գիտելիքահենք ծրագիրն իր լայն կիրառությունն է գտել հատկապես բոինգ 737 և 777 մոդելների շրջանակներում։ Ծրագիրն էապես կրճատում է ինքնաթիռներում կիրառվող էլեկտրական ուրվագծերի հոսքերը։ Բոինգների 777 ընտանիքի մոդելների նախագծումն իրականացվում է միմիայն թվային տարբերակով։
Առանց օդաչու կառավարվող ռազմական բոինգների թռիչքների կարգավորման գործընթացը համակցվում է թվային վահանակների օգտագործմամբ, որտեղ բեռնավորված է նախագծված համապատասխան ծրագրային համակարգը։ Իսկ ինքնաթիռում տեղադրված է համապատասխան թվատախտակ՝ փոխանցվող ազդանշաններն որսալու և իրագործելու համար։ Թվատախտակի սարքավորման վրա բեռնավորված է նորարաություն հանդիսացող «ICAD» գիտելիքահենք համակարգը, որն էլ վերահսկում է ավտոմատ կառավարման գործընթացը[1]։
Ինքնաթիռների ավտոմատ կառավարմամբ զբաղվող կազմակերպությունները տարեկան կտրվածքով շատ մեծ գումարներ են ծախսում «ICAD» համակարգի ծրագրային լիցենզիաներ ստանալու համար։ Տարեկան կտրվածքով հաշվարկվում է 1.75 ԱՄՆ դոլար։
Բոինգ 777-երն առաջնորդվում են առանց օդաչու իրականացվող թռիչքի համար նախագծված «Rockwell Collins AFDS-770» համակարգով, որն իր աշխատապրոցեսներում օգտագործում է FCP-2002 միկրոպրոցեսորներ։ «Rockwell Automation VersaView» թվային ծրագիրը տրամաբանությամբ և մտածելակերպով օժտված ծրագիր է, որն ունակ է վերահսկելու և թելադրելու իրավիճակային մոտեցումներ։
Այս ասպարեզում լայնատարած կիրառություն է ստացել Ավտոմատացված Ուղղորդման Համակարգը (անգլ.՝ Automated Alignment System)։ Այն ներառում է 13 ավտոմատացված սարքավորումներ, ալեհավաքների կառավարման 200 բաղադրիչներ և 700 կատարողական շարժական մեխանիզմներ։ Այս համակարգի գլխավոր առավելությունն այն է, որ այն բավականին ճկուն է և օգտագործում է այնպիսի տեխնոլոգիական գործիքներ, որոնք մեծապես կրճատում են կառավարման աշխատատարությունը։
Նմանատիպ ավտոմատացված համակարգերի կիրառումը խթանիչ գործոն է ռազմական ոլորտի լրջախոհ առաջընթացի վերաբերյալ։ Համեմատական ընդհանուր եզրերով այն բավականին աշխատատր է և ֆինանսատար։ Սակայն պետք է հաշվի առնել, որ համակարգը նախագծվում է ընդամենը մեկ անգամ և իր կիրառությունն է գտնում տարբեր սարքավորումների վրա։ Եվ որ ամենից նշանակալին է, պատերազմական գործողությունների ժամանակ առաջատար տեխնոլոգիաների կիրառման արդյունքում պարզապես բացակայում են մարդկային հնարավոր կորուստները։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ավտոպիլոտ կատեգորիայում։ |