Ավտոբուսի պայթյուն Թունիսում

Ավտոբուսի պայթյուն Թունիսում, տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 24-ին՝ Թունիսի գլխավոր փողոցում, խլել է 13 մարդու կյանք (ներառյալ մահապարտ ահաբեկիչը)։ Ավտոբուսը տեղափոխում էր նախագահի թիկնապահներին։ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը։ Հարձակման ժամանակ զոհված ահաբեկիչը նույնականացվել է որպես Հուսեմ Ալ Աբդելի[1][2] (ֆր.՝ Houssem Abdelli, Հուսեմ Աբդելի)։

Ավտոբուսի պայթյուն Թունիսում
Տեսակահաբեկիչ-մահապարտի պայթյուն
Երկիր Թունիս
Գրոհի վայրԹունիս
ՏեղադրանքAvenue Mohammed V?
Տարեթիվնոյեմբերի 24, 2015
Զոհվածներ14 մարդ
Վիրավորներ20

Ահաբեկչություն խմբագրել

2015 թվականի նոյեմբերի 24-ին 13 մարդ (ներառյալ մահապարտ ահաբեկիչը) սպանվել է Թունիսում՝ համանուն պետության մայրաքաղաքում ավտոբուսի պայթեցման հետևանքով։ Եվս 20 մարդ վիրավորվել է[1]։ Ավտոբուսը տեղափոխում էր նախագահական թիկնազորի անդամներին։ Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տրանսպորտային միջոցը կայանվել է քաղաքի կենտրոնում՝ Մուհամմեդ Հինգերորդ և Հաբիբ Բուրգիբի պողոտաների խաչմերուկում[3]։

Ահաբեկիչը նույնականացվել է որպես Թունիսի 28-ամյա բնակիչ Հուսեմ Ալ Աբդելի։ Մայրը նրան ճանաչել է լուսանկարով։

Հետաքննություն խմբագրել

Թունիսի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Ազգային անվտանգության ստուգումները հանգեցրել են 40 մարդու ձերբակալության, որոնց կասկածում են ահաբեկչական խմբերի հետ կապված։ Ձերբակալվածների թվում է եղել կասկածյալի քույրն ու մայրը։ Թունիսի Կառավարության անվտանգության խորհուրդը փակել է Facebook-ի հաշիվները և ահաբեկչական խմբերի հետ կապված կայքերը։

Արձագանք խմբագրել

Թունիսի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ միջադեպը ահաբեկչական գործողություն էր[4], կիրառվել է «Սեմտեքս» պլաստիկ պայթուցիկը[5]։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է հայտարարության մեջ կատարված հարձակման պատասխանատվությունը։

Խմբավորումը նաև ստանձնել է Թունիսում տեղի ունեցած երկու հարձակումների պատասխանատվությունը նույն տարում, հիմնականում զբոսաշրջիկների վրա. Մարտին Բարդոյի թանգարանի վրա հարձակումը և հունիսին Սուսի ծովափնյա հանգստավայրի վրա հարձակումը։

Հարձակումից հետո նախագահ Բեդջի Քաիդ Էս Սեբսին Թունիսում պարետային ժամ է հայտարարել և արտակարգ դրություն հայտարարել մեկ ամիս ժամկետով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Полиция Туниса задерживала смертника из автобуса до теракта». ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. ‫ربط مباشر من منزل منفذ الهجوم الإنتحاري حسام العبدلي وحقائق مثيرة‬ — YouTube
  3. «Взрыв автобуса в Тунисе: 12 человек погибли, 16 ранены».
  4. «The Latest: Tunisian attack was 'terrorist act'; 12 dead». kltv.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. «Tunisia says suicide bomber carried out bus attack claimed by Islamic State». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.