Ավստրալիական կանաչ կրիա
Ավստրալիական կանաչ կրիա (լատին․՝ Natator depressus, Chelonia depressa), ծովային կրիաների տեսակ։ Այս կրիաները բնակվում են Ավստրալիա մայրցամաքի ափամերձ ջրերում, ինչպես նաև Նոր Գվինեայի արևելյան ափերում։
Ավստրալիական կանաչ կրիա | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Natator depressus
Garman, 1880
|
||
Հատուկ պահպանություն | ||
|
Սնվում են ծովային վարունգով, փափկամարմիններով, մեդուզաներով և այլ անողնաշարավորներով, ինչպես նաև ծովային ջրիմուռներով։
Ավստրալիական կանաչ կրիաները գտնվում են ոչնչացման վտանգի տակ և գրանցված են Միջազգային կարմիր գրքում[1]։
Ավստրալիական կանաչ կրիաները ձվադրում են 3-4 անգամ և ձվադրում 50-55 ձու[2]։
Ձվերը չափսերով բավականին խոշոր են։ Ձվադրումից 55 օր անց ձվից դուրս են գալիս փոքրիկ կրիաները։ Այս կրիաները ձվադրում են 3-4 տարին մեկ և միայն Ավստրալիայում։
Բեղմնավորումը իրականանում է ծովի մեջ։ Կշռում է շատ ավելի քիչ, քան մյուս ծովային կրիաները՝ չափահաս առանձնյակնեը մոտ 90 կգ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Natator depressus (Плоскоспинная, Зеленая австралийская морская)»։ cherepahi.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-15-ին։ Վերցված է 2013-08-30
- ↑ Burbidge Andrew A (2004)։ Threatened animals of Western Australia։ Department of Conservation and Land Management։ էջեր 110, 114։ ISBN 0-7307-5549-5