Ավնի Պեպա (ալբ․՝ Avni Pepa, նոյեմբերի 14, 1988(1988-11-14)[1], Քրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, որ որպես պաշտպան հանդես է գալիս իսլանդական «Վեսթմանաեյրա» ակումբում և Կոսովոյի ազգային հավաքականում։

Ավնի Պեպա
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 14, 1988 (35 տարեկան)
Ծննդավայր Քրիստիանսանդ, Նորվեգիա
Հասակ 183 սմ
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Վեսթմանաեյրա
Համար 5
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2011 Նորվեգիա Ստարտ 42 (1)
2007   Նորվեգիա Մանդալսկամերատենե 10 (1)
2012-2015 Նորվեգիա Սանես Ուլֆ 52 (1)
2015 Ալբանիա Ֆլամուրտարի 0 (0)
2015-այժմ Իսլանդիա Վեսթմանաեյրա 20 (0)
Ազգային հավաքական
2014-այժմ Կոսովո Կոսովո 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերան խմբագրել

2007 թվականի սկզբին Ավնի Պեպան դարձել է իր հայրենի Քրիստիանսանդ քաղաքի «Ստարտ» ակումբի խաղացող։ 2007 թվականի ամառը նա վարձավճարով խաղացլ է Առաջին դիվիզիոնի «Մանդալսկամերատենե» ակումբում։ Սեպտեմբերին Ավնի Պեպան վերադարձել է «Ստարտ», սակայն ակումբի կազմում բարձրագույն մակարդակում առաջին անգամ խաղացել է 2010 թվականի մարտի 14-ին՝ «Սանեֆորդի» դեմ տնային խաղում[2]՝ փոխարինման դուրս գալով հանդիպման 82-րդ րոպեին։ Նույն թվականի հոկտեմբերի 24-ին Ավնի Պեպան խփել է իր առաջին գոլը Տիպելիգայում՝ բացելով հաշիվը «Ստաբեկի» դեմ տնային խաղում[3]։ Հաջորդ մրցաշրջանում Ավնի Պեպան եղել է «Ստարտ» ակումբի հիմնական կազմի խաղացող, սակայն առաջնության արդյունքների հիման վրա ակումբը լքել է Տիպելիգան։ Պեպան տեղափոխվել է «Սանես Ուլֆ» ակումբ, որ դուրս էր եկել Նորվեգիայի գլխավոր լիգա։ 2014 թվականի Նորվեգիայի առաջնության արդյունքներով՝ «Սանես Ուլֆը» դուրս է մնացել Տիպելիգայից։ 2015 թվականին Ավնի Պեպան տեղափոխվել էիսլանդական «Վեսթմանաեյրա»։ Շուտով նա դարձել է թիմի ավագ։

Կարիերան հավաքականում խմբագրել

Կոսովոյի ազգային հավաքականի կազմում Ավնի Պեպան առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Հայիթիի հավաքականի դեմ ընկերական խաղում, որ տեղի է ունեցել 2014 թվականի մարտի 5-ին[4]։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Հավաքականում խմբագրել

Ավնի Պեպայի խաղերն ու գոլերը Կոսովոյի հավաքականի կազմում
Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Գոլեր Մրցություն
1 5 մարտի, 2014 Ադեմ Յաշարիի օլիմպիական մարզադաշտ, Միտրովիցա   Հայիթի 0:0 Ընկերական խաղ
2 7 սեպտեմբերի, 2014 Քաղաքային մարզադաշտ, Պրիշտինա   Օման 1:0 Ընկերական խաղ
3 13 նոյեմբերի, 2015 Քաղաքային մարզադաշտ, Պրիշտինա   Ալբանիա 2:2 Ընկերական խաղ

Ընդհանուր՝ 3 խող/ 0 գոլ (eu-football.info)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «IK Start 2:0 Sandefjord Fotball» (անգլերեն) — transfermarkt.com. Վերցված է 4 մայիսի, 2016-ին.
  3. «IK Start 3:2 Stabaek IF» (անգլերեն) — transfermarkt.com. Վերցված է 4 մայիսի, 2016-ին.
  4. «Kosovo 0:0 Haiti» (անգլերեն) — eu-football.info. Վերցված է 4 մայիսի, 2016-ին.

Արտաքին հղումներ խմբագրել