Ավլախոտ սովորական
Ավլախոտ սովորական | |
Ավլախոտ սովորական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) |
Տրիբա | Descurainieae |
Ցեղ | Descurainia |
Տեսակ | Ավլախոտ սովորական (D. sophia) |
Միջազգային անվանում | |
Descurainia sophia |
Ավլախոտ սովորական (լատին․՝ Descurainia sophia), կաղամբազգիների ընտանիքի երկշաքիլավոր, ձմեռող մոլախոտ։ Աճում է նաև գարնանյին ձևերով։ Ծլելուն պես առաջացնում է լավ զարգացած, ճյուղավորվող, ճկուն արմատային համակարգ։
Գլխավոր ցողունը սովորաբար վերձիգ է, հիմքի մասում՝ ճյուղավոր։ Ծաղկաբույլը կազմված է բազմածաղիկ ողկույզներից, որոնք պտուղներ տալու ժամանակ երկարում են։ Ողկույզները սովորաբար դասավորվում են ցողունի վերին մասում։ Ծաղիկն ունի բաց դեղին պսակաթերթ, երկար ծաղկակոթ։ Պտղի երկարությունը 25 մմ-ի է հասնում։ Պատիճները բացվող են։ Բույսը տալիս է մինչև 700 000 սերմ։
Տարածված է մոլորակի բարեխառն գոտիներում, Հայաստանում աճում է մինչև ծովի մակերևույթից 2400 մ բարձրության վրա։ Որպես անասնակեր վտանգավոր է, հատկապես ծաղկման ու պտղաբերման փուլում, որովհետև այդ ընթացքում բույսի գեներատիվ օրգանները պարունակում են մինչև 1,5 տոկոս սինիգիրին։
Աղբյուրներ
խմբագրել- Ռ․ Ս․ Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս։ Լույս հրատարակչություն, Երևան, 1980
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավլախոտ սովորական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավլախոտ սովորական» հոդվածին։ |