Ավետիք Էլոյան

հայ ճարտարապետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Էլոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ավետիք Էլոյան (1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։ Ամերիկյան ճարտարապետների ինստիտուտի անդամ (2017)։

Ավետիք Էլոյան
Ծնվել է1975
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան (1998)

Կենսագրություն խմբագրել

Ավետիք Էլոյանը ծնվել է 1975 թվականին Երևանում։ 1992-1998 թվականներին սովորել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի Ճարտարապետության և քաղաքաշինության ֆակուլտետում։ «Մարսելի պատմական կենտրոնի վերակառուցման նախագիծ» ծրագրի շրջանակում 1997 թվականին ստաժավորում է անցել Ֆրանսիայում։ 1998 թվականին վերապատրաստվել է Հնդկաստանում Նյու Դելի մարդկային տարաբնակեցման ղեկավարման ինստիտուտում, որտեղ ուսումնասիրել է քաղաքաշինության ղեկավարման հիմնախնդիրները։ 1998-2000 թվականներին սովորել է Մոսկվայի քաղաքաշինության գիտահետազոտական ինստիտուտում։ 2001 թվականին Երևանի պետական Ճարտարապետաշինարարական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ` ստանալով ճարտարապետական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2016 թվականին Կալիֆորնիայի ճարտարապետների պալատի կողմից ստացել է ճարտարապետական և քաղաքաշինական նախագծման արտոնագիր։ 2001-2002 թվականներին եղել է «Պողոսյան Հրաչ ճարտարապետական արվեստանոցի» ճարտարապետ, 2002-2006 թվականներին՝ Բար Հարբոր քաղաքի «Ռոք Քայվանո արքիթեքթս» արվեստանոցի ճարտարապետ, 2006-2008 թվականներին՝ Չիկագոյի «Պապաջորջ-Հայմս փարթներս» նախագծային արվեստանոցի ճարտարապետ, 2008- 2012 թվականներին՝ Սան Ֆրանցիսկոյի «Մաքդոնալդ արքիթեքթս» ճարտարապետական արվեստանոցի նախագծերի ղեկավար[1]։

2012-2018 թվականներին ԱՄՆ-ում հիմնադրել և ղեկավարել է «Էլոյան արքիթեքթս» ճարտարապետական արվեստանոցը։ Նախագծել է մի շարք կառույցներ Լոս Անջելեսում, Չիկագոյում, Սան Ֆրանցիսկոյում, Մոսկվայում և այլն[2]։

Նշանակալի կառույցներ խմբագրել

  • «Սան Ֆրանցիսկո Բեյ բրիջ» կամրջի (San Francisco Bay Bridge) մատույցներ
  • «Պորտլանդ Միլուոկե» (Portland Milwaukie Light Rail Bridge) կամուրջ
  • Չիկագոյում «Ալտա Քեյ» բազմահարկ բնակելի շենք
  • Բնակելի շենքի նախագիծ Բերքլիում
  • Բազմաֆունկցիոնալ շենքի նախագիծ Սան Ֆրանցիսկոյում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Քաղաքաշինության պետական կոմիտեն կղեկավարի Ավետիք Էլոյանը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  2. «Ավետիք Էլոյան. Այսօր կարող ենք խուսափել վաղվա միջակությունից». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.