Ավետարան (5247), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 5247 թվի տակ: Ձեռագիրը գրվել է 1287 թվականին (ենթադրաբար Զաքարիա) գրիչի կողմից Ս․ Աստուածածնի վանքում (յանդիման Գր․ Լուսավորչի տաճարին): Ստացողները եղել են Մխիթար քահանան և Հովհանես Միայնակեցը: Գրված է թղթի վրա, որը ունի 16x11 չափս: Ձեռագիրը կազմված է 244 թերթից: Գրված է երկսյուն, բոլորգրով: Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ: Կազմը` կաշեպատ տախտակ դրոշմազարդ, խաչելութեան 1, Աստուածածնի 1 և քեբովրեների Տ արծաթյա քանդակներով: Հիշատակարաններ գրչի՝ 243ա, 244ա, հետագայի՝ 190բ, 244բ (1618 թ.), 140բ, (1707 թ.)[1]:

Ավետարան (5247)
Գրիչ՝ (ենթադրաբար Զաքարիա)
Ստացող՝ Մխիթար քահանա, Հովանես Միայնակեց
Տարեթիվ՝ 1287 թվական
Վայր՝ Ս․ Աստուածածնի վանք
Թերթեր՝ 244
Նյութ՝ թուղթ
Չափս՝ 16x11 սմ
Գիր՝ երկսյուն, բոլորգիր
Տող 19
Կազմ կաշեպատ տախտակ դրոշմազարդ
Մանրանկարչություն՝ կիսախորան, լուսանցազարդ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Բ (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1970, էջ 66 — 1552 էջ։