Ավետարան (5226)

Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր

Ավետարան (5226), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 5226 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1511 թվականին Հովհանես քահանա գրիչի կողմից Աղթամարում։ Ստացողը եղել է Մղտուսի Յուսուֆը։ Գրված է թղթի վրա, որը ունի 16.5x11 չափս։ Ձեռագիրը կազմված է 227 թերթից։ Գրված է միասյուն, երկսյուն, բոլորգրով։ Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Կազմը` կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ կարմիր, դրոշմազարդ կտավ։ Հիշատակարաններ գրչի՝ 116ա (հայատառ պարսկերեն), 117ա, 225ա (ձեռամբ Սարգիս գրչի), հետագայի՝ 82ա, 226ա (1608 թ․), 117բ (1869, 1906 թթ․)[1]:

Ավետարան
Տեսակձեռագիր
Տարեթիվ1511
ՎայրԱղթամար կղզին
Թերթեր227 Էջ
Նյութթուղթ
Լայնություն11 սանտիմետր
Մանրանկարչությունկիսախորան, լուսանցազարդ
ԺողովածուՄատենադարան

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Բ (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1970, էջ 62 — 1552 էջ։