Ավետարան (5215)
Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր
Ավետարան (5215), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 5215 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1507 թվականին Գրիգոր աբեղա գրիչի կողմից [ենթադրաբար] Վանգիր ուխտում։ Ստացողը եղել է Մովսես Դեղանոսը։ Գրված է թղթի վրա, որը ունի 18x13 չափս։ Ձեռագիրը կազմված է 338 թերթից։ Գրված է երկսյուն, բոլորգրով։ Ունի տերունական 16, ավետարանիչ 4, խորան 10, կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Կազմը` կաշեպատ տախտակ դրոշմազարդ, կոստղապատ, արծաթյա ակնակուռ 1 խաչով աստառը՝ շերտազարդ մետաքս։ Հիշատակարաններ գրչի՝ 334ա, հետագայի՝ 106ա (16-րդ դար), 337բ, 338ա (17-րդ դար), 3ա, 13ա (1755 թ.), 1ա, 2ա, 2բ, 165ա, 337բ, 338ա (18-րդ դար)[1]։
Ավետարան (5215) | |
---|---|
Գրիչ՝ | Գրիգոր աբեղա |
Ստացող՝ | Մովսես Դեղանոս |
Տարեթիվ՝ | 1507 թվական |
Վայր՝ | Վանգիր ուխտ |
Թերթեր՝ | 338 |
Նյութ՝ | թուղթ |
Չափս՝ | 18x13 սմ |
Գիր՝ | երկսյուն, բոլորգիր |
Կազմ | կաշեպատ տախտակ դրոշմազարդ |
Մանրանկարչություն՝ | կիսախորան, լուսանցազարդ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Բ (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1970, էջ 60 — 1552 էջ։