Ավատար (այլ կիրառումներ)

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Ավատար, կարող է վերաբերել՝

  • Ավատար - եզրույթ հինդուիզմի փիլիսոփայության մեջ, որը սովորաբար գործածվում է, երբ աստվածությունը իջնում է երկիր, նրա վերափոխումը մահկանացուի (հիմնականում վայշնավիզմում Վիշնուի իջնելը Վայկունտհայից)։ Ավատարի հայացքների համակարգը զգալիորեն տարբերվում է քրիստոնեությունում Աստծո մարդու կերպարով վերածնվելու գաղափարին։
  • Ավատար - ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի 2009 թվականին նկարահանված ֆիլմերից, որի գլխավոր դերերը մարմնավորում են Սեմ Ուորթինգտոնը, Զոի Սալդանան, Սիգուրնի Ուիվերը, Սթիվեն Լենգը, Միշել Ռոդրիգեսը, Ջովաննի Ռիբիզին, Ջոել Մուրը, Սի Սի Էյչ Պաունդերը, Ուես Ստյուդին, Լաս Ալոնսոն։
  • Ավատար - հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն գավառական հավատար՝ «ընկեր, հավատարիմ բարեկամ, պաշտպան» բառից։
  • Ավատար - ամերիկյան անիմացիոն հեռուստասերիալ՝ Մայքլ Դանթե Դիմարտինոյի և Բրայան Կոնիեցկոյի կողմից, ովքեր հանդես են գալիս նաև որպես այս հեռուստասերիալի պրոդյուսերներ՝ ներառյալ Ահարոն Էհազը։ Սերիալը, որն ունեցավ 3 եթերաշրջան, եթեր է հեռարձակվել Nickelodeon հեռուստաալիքով՝ 2005 թվականի փետրվարի 23-ին և ավարտվել է 2008 թվականի հուլիսի 19-ին։ Մուլտֆիլմը ներառում է անիմե ոճի, ամերիկյան մուլտիպլիկացիայի և արևելյան մշակույթների տարրեր։