Ավան վարչական շրջանի թիվ 1 գրադարան

Գրադարան

Ավան վարչական շրջանի թիվ 1 գրադարան, հանրային գրադարան Երևանի Ավան վարչական շրջանում[1]։ Գտնվում է 0063, Երևան Ավան, Մարշալ Խուդյակովի փող., 214 շենք հասցեով։

Ավան վարչական շրջանի թիվ 1 գրադարան
Երկիր Հայաստան
Տեսակգրադարան
ՏեղադրությունԱվան վարչական շրջան
Հասցե0063, Հայաստան, Երևան Ավան, Մարշալ Խուդյակովի փող., 214

Պատմություն խմբագրել

Գրադարանի պատմությունը սկսվում է 1960 թվականին, երբ Ավան գյուղակակն ակումբին կից ստեղծվում է գրադարան՝ 1100 գրքանմուշով, որը 1968 թվականին առանձնացավ՝ ստանալով փոքր մի տարածք։ Այնուհետև 1985 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից գրադարանին տրամադրվեց ավելի ընդարձակ մի վայր, որը դարձավ Իսահակյանի ենթակառույցը։ 2006 թվականին գրադարանը ունեցավ նոր տարածք՝ ներկա վայրում[2]։

Գրադարանը բաղկացած է 12 բաժիններից` փիլիսոփայություն, պատմություն, տնտեսագիտական, գեղարվեստական, մանկավարժական, հոգեբանական, բժշկական, արվեստ, տեխնիկա, բնական գիտություններ, մշակույթ, սոցիոլոգիա։ Ընդհանուր գրքային ֆոնդի քանակը կազմում է շուրջ 25 հազարր նմուշ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԹԻՎ 1 ԳՐԱԴԱՐԱՆ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. Երևանի գրադարաններ