Ավանես կազմողի զույգ խաչքարեր (Դարի գլուխ, Գավառ)
Ավանես կազմողի զույգ խաչքարեր, գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Ստեփանոս մատուռից հյուսիս՝ ընդհանուր պատվանդանին։ Հաշվառված են Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (5.1/2.1.42 և 5.1/2.1.43)[1]։
Ավանես կազմողի զույգ խաչքարեր | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Ստեփանոս մատուռից հյուսիս՝ ընդհանուր պատվանդանին։ |
Սկզբնական տեղադրություն | Խաչքարը գտնվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Ստեփանոս մատուռից հյուսիս՝ ընդհանուր պատվանդանին։ |
Ներկա տեղադրություն | Խաչքարն կանգնեցված է Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվո Սուրբ Ստեփանոս հյուսիս՝ ընդհանուր պատվանդանին։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Մուրդաի կնոջ Իսախանին, հոր՝ Գրիգորին, և Մոր՝ Սառա խաթունին։ |
Խաչագործ | Ավանես կազմող։ |
Պատվիրող | Մուրադ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1707 թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | Հարուստ է պատկերաքանդակներով |
Նյութ | տուֆ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Gavar Saint Stepanos chapel Վիքիպահեստում |
Տեղադրություն խմբագրել
Խաչքարն կանգնեցված է Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվո Սուրբ Ստեփանոս մատուռից հարավ, իրար կողք կանգնեցված խաչքարերից աջից առաջինը։
Քանդակներ խմբագրել
Խաչարձանի քիվին խաչելությունն է. Հիսուսը խաչված մի զարդարուն խաչի վրա, ուղիղ կանգնած, ծնկներից էլ ցած հասնող, քղանցքները զարդարուն՝ կոլոբիոն հագած, կրունկներն իրար կողքի և ոտների ծայրերն հակառակ ուղղություններով։ Քրիստոսի գլխի մազերը երկու ոլորուն և երկար կավիկներով իջնում են ուսերից էլ ցած։ Խաչեցյալի երկու կողմից ծունկի են եկել Հովհաննես Մկրտիչն ու Մարիամ Աստվածածինը։
Հիսուսի երկու կողմերում պատկերված են հրեշտակներ, իսկ քիվի եզրերում Միքայել Հրեշտակապետն է քանդակված՝ սատանային սպանելիս։
Վիմական արձանագրություն խմբագրել
Խաչքարերի երկու քիվերին՝ միտցյալ առկա է վիմական արձանագրություններ[2].
- ԿԱՄԱՒՆ ԱՅ ԵՍ ՄՈՒՐԱՏՍ ԿԱՆԿ
- ՆԵՑ[Ի] ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԷԽԱԻՍ Է
- ԻՍԱԽԱՆԻՆ ԹՎ ՌՃԾԶ
- ԱՎԱՆԷՍ ԿԱԶՄՈՂԵՑ։
Կողին.
- ՀԻՇԱՏ[ԱԿ] ՀԱՒՐՆ ԳՐԻՔՈՐԻ
- ՄԱԻՐՆ ԻՄՈՅ ՍԱՌԱ ԽԱԹՍԻՆԻՆ
- ԹՎ ՌՃԾԶ։
Համաձայն քիվի արձանագրության խաչքարը պատվիրել է Մուրատը՝ Իսախանի հիշատակին։ Կանգնեցվել է 1707 թվականին՝ Ավանես կազմողի կողմից։ Կողի արձանագրության մեջ նշվում է, որ խաչքարերը նվիրված են նաև Մուրատի հոր՝ Գրիգորի, և մոր՝ Սառա խաթունի հիշատակին։
Տես նաև խմբագրել
- Վասիլ իշխանի խաչքար (Դարի գլուխ, Գավառ)
- Շաղուպաթ աղու խաչքար (Դարի գլուխ, Գավառ)
- Գոհարի խաչքար (Դարի գլուխ, Գավառ)
- Ովանես իրիցի խաչքար (Դարի գլուխ, Գավառ)
- Ստեփանոսի և Պետրոսի խաչքար (Դարի գլուխ, Գավառ)
- Պարոն Աստվածատուրի խաչքար (Դարի գլուխ, Գավառ)
- Պարոն Շահնազարի խաչքար (Դարի գլուխ, Գավառ)
- Պարոն Թաճումի խաչքար (Դարի գլուխ, Գավառ)
- Ստեփանոս եպիսկոպոսի խաչքար (Դարի գլուխ, Գավառ)