«Ավազակի դուստր Ռոնին» (շվեդ.՝ Ronja Rövardotter), շվեդ մանկագիր և հրապարակախոս Աստրիդ Լինդգրենի հեքիաթ-վիպակ է փոքրիկ Ռոնիի մասին, որն ապրում է անտառում՝ հինավուրց ամրոցում իր ընտանիքի և հայրիկի ավազակախմբի հետ։

Ավազակի դուստր Ռոնին
շվեդ.՝ Ronja Rövardotter
ՀեղինակԱստրիդ Լինդգրեն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի, մանկական արվեստի գործ և արկածային
Թեմաընկերություն, բնություն և robber?
Բնօրինակ լեզուշվեդերեն
Կերպար(ներ)Ronia the Robber's Daughter?
Նկարագրում էRonia, the Robber's Daughter universe?
ՆկարազարդողՄետ Իվերս
Երկիր Շվեդիա
Հրատարակման վայրՇվեդիա
ՀրատարակիչRabén & Sjögren
Հրատարակման տարեթիվհոկտեմբեր 1981
Թարգմանիչ հայերենՀռիփսիկ Վարդանյան (ռուսերենից)
Հրատարակում հայերենԱրևիկ, Երևան, 1998 թ.
Թվային տարբերակgrapaharan.org
 Ronja Rövardotter Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

Գլխավոր հերոսուհին Ռոնին, ինչպես Աստրիդ Լինդգրենի շատ գրքերում, երեխա է։ Ռոնին զվարթ, կենսուրախ, քաջ, հետաքրքրասեր, չնայած և կամակոր աղջիկ է։ Իր հայրը Մատիս անունով ավազակապետն է, մայրը՝ Լովիսան։ Նրանք պաշտում են իրենց աղջկան, բայց չեն վախենում ազատություն տալ Ռոնիին, և նա շուտով սովորում է գոյատևել անտառում, որ շրջապատում է նրանց ամրոցը և որտեղ կան թզուկներ, դրուդներ և այլ բազմաթիվ հեքիաթային և առասպելական էակներ։ Ավազակախումբը՝ Մատիսի գլխավորությամբ, թալանում է մարդկանց, որոնք անցնում են անտառով, սակայն Ռոնին առայժմ չգիտի այդ մասին։

Մատիսի ոխերիմ թշնամի Բորկան նույնպես ավազակապետ է։ Ռոնին ծանոթանում է Բիրքի՝ Բորկայի որդու հետ։ Նրանք սկզբում թշնամաբար են վերաբերվում մեկ մեկու, այնուհետև փրկում մեկը մյուսի կյանքը և վերջ ի վերջո որոշում դառնալ քույր ու եղբայր։ Իմանալով այդ, իրենց ընտանիքները ավելի են թշնամանում, և Ռոնին ու Բիրքը փախչում են անտառ և փորձում գոյատևել այնտեղ։ Անտառում շատ արկածներ ունենալուց հետո, երեխաները հասկանում են, թե ինչ է իսկական ընկերությունը։ Ռոնին համոզվում է, որ Բիրքը ազնիվ, հավատարիմ ու նվիրված ընկեր է։ Գրքի վերջում ավազակախմբերը ստիպված են լինում հաշտվել, որպեսզի երեխաները վերադառնան տուն (դա Ռոնիի և Բիրքի պայմանն էր)։ Ռոնին ու Բիրքը երդվում են երբեք ավազակ չդառնալ չնայած իրենց հայրերի դժգոհությանը։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Ավազակի դուստր Ռոնին։ Հեքիաթ-վիպակ / Ա. Լիդգրեն Թարգմ./ռուսերենից/՝ Հ. Վարդանյան. - Երևան։ Արևիկ, 1998. 111 էջ.
  • 1984 թ. շվեդ ռեժիսոր Տագե Դանիէլսոնը նկարահանել է ֆիլմ՝ գրքի հիման վրա։
  • 1994 թ. Գերմանիայում գրքի հիման վրա մուզիքլ է բեմադրվել։
  • 2014 թվականին ռեժիսոր Գոռո Միյաձակին պլանավորում է նկարահանել անիմե սերիալ Studio Ghibli «Sanzoku no Musume Ronja»[1].
  • Ռուսական Mechanical Poet խումբը ունի երգ Stormchild, որը նվիրված է Ռոնիի ծննդյան փոթորկոտ գիշերին, երբ կայծակը այնքան ուժեղ էր, որ նրանց ամրոցը երկու կես արեց։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. սկբում մումի-տրոլներ, հետո Ավազակի դուստր Ռոնին

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավազակի դուստր Ռոնին» հոդվածին։