Ավագ (անձնանուն)

արական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավագ (այլ կիրառումներ)

Ավագ, հայկական արական և իգական անուն։ Առաջացել է հայերեն ավագ՝ «մեծ, երեց, անդրանիկ» բառից։ Համապատասխանում է գերմաներեն Max անվանը, որն էլ առաջացել է լատիներեն maximus՝ «մեծագույն» բառից։ Սկսել է գործածվել 13-րդ դարից։ Այս անունից են կազմված Ավագշահ, Ավագպարոն և Ավագտիկին անձնանունները։ Որպես իգական անուն գործածվում է Ավագ և Ավագուհի անձնանունները[2]։

Ավագ
Ավագ
Տեսակարական անձնանուն
Նշանակությունմեծ, երեց
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված անուններԱվագշահ, Ավագպարոն, Ավագտիկին, Ավագուհի
Կապված հոդվածներ«Ավագ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Ավագ, որդի Իվանե աթաբեկի, ում մահից հետո ստացավ ամիրսպասալարություն և աթաբեկության պաշտոն։
  • Ավագ-Սարգիս, որդի Շահնշահի, եղբայր Զաքարե Գ-ի, Արտաշրի և Իվանեի և թոռն Զաքարե ամիրսպասալարի։ Մահացել է 1269 թվականին[3]։
  • Ավագ տեր, որի գերեզմանը գտնվում է Վայոց ձորի մի եկեղեցում։ Մահացել է 1290 թվականին[4]։
  • Ավագ քահանա, որդի Մերչերի, հայր Ներքամատ ճարտարապետի (13-րդ դար)[5]։
  • Ավագ, նկարիչ։ Հիշատակված է 1304 թվականին[6]։
  • Ավագ, որդի Մխիթարի, գրիչ, Կաֆայում Ավետիք վարդապետի համար ընդօրինակեց «Տօնական»-ն ու «Յասմաւուրքը»[7]։ Ավելի ուշ վարդապետի համար ընդօրինակել է «Վկայաբանութիւն»-ը[8]։
  • Ավագ քահանա, գրիչ, ընդօրինակել է «Յովհաննու Երզնկացւոյ Յաղագս երկնային շարժման», 1309 թվական[9]։
  • Ավագ, Դանիել գրչի քույրը, ով Աղթամարում ընդօրինակեց «Թուղթք Պօղոսի» գործը[10]։
  • Տեր Ավագ, գրիչ, ով 1309 թվականին ընդօրինակել է Էջմիածնի № 2174 ձեռագիրը։
  • Ավագ, թարգմանիչ, ով առաջնորդում էր կարավաններին Հայոց ու Պարսից սահմաններից մինչև Տրապիզոն[11]։
  • Ավագ, Սարգսի հայրը, ով Թումա գրչին գրել տվեց մի Ավետարան, 1336 թվական[12]։
  • Ավագ աթաբեկ, որի որդին էր Ամիրբեկ, թոռն էր Խուանդ խաթունը, քուրդ իշխան Անբերդի կինը, 1338 թվական[13]։
  • Ավագ, գրիչ, ով ընդօրինակեց և ծաղկագրեց Երգարանը և նվիրեց Սյունաց Սարգիս մետրապոլտին, 1337 թվական[14]։
  • Ավագ, գրիչ և նկարիչ, Պարոն Պեշկինեանի խնդրանքով 1340 թվականին Տաթևում ընդօրինակեց և նկարազարդեց մի Ավետարան[15]։
  • Ավագ դպիր, ծաղկող, նկարազարդեց մի Աստվածաշունչ, որ Գրիգոր քահանան գրել տվեց Կարապետ գրչին 1341 թվականին[16]։
  • Ավագ, մասնակցեց Նորատուսի վանքի շինարարությանը և նրան նվիրեցին մի ջրաղաց, 1344 թվական[17]։
  • Ավագ, Սիմեոն երեցի հոգևոր եղբայր, ով Սուրխաթում 1347 թվականին Աստվածատուր կրոնավորի համար ընդօրինակեց մի Ավետարան[18]։
  • Ավագ վարդապետ, գրիչ, ով արտագրեց և նկարազարդեց մի Ավետարան, որը մագաղաթի պակասության պատճառով կիսատ է մնում։ Հետագայում Սարգիս երեցը այն շարունակեց և վերջացրեց 1352 թվականին[19]։
  • Ավագ, Գրիգորի որդին և մահտես Խնտուի եղբայրը, ով 1357 թվականին Կարապետ կրոնավորին գրել տվեց մի Ավետարան[20]։
  • Ավագ, վանական, գրիչ, ով 1360 թվականին ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մարդակազմութիւն»-ը[21]։
  • Ավագ քահանա, գրիչ Երուսաղեմում, 1358 թվականին Գրիգոր և Սիմեոն կրոնավորների համար ընդօրինակեց Ավետարանը[22]։
  • Ավագ, ոմն պարոն, ով հիշատակված է 1375 թվականին[23]։
  • Ավագ-Սարգիս, որդի Հնդուի, ով վաճառեց իր գլխանոցն ու կապան 500 դահեկանով և 1387 թվականին փրկեց մի Ավետարան[24]։
  • Ավագ Սալամաստցի, քսակակար էր և մանուկ հասակում աշխատել է մի պարսիկ վարպետ մոտ։
  • Ավագ քահանա, եղբայր ռես Տիրացուի և մերձավոր Դանիել սարկավագի, ով 1404 թվականին Աղթամարում ընդօրինակեց մի Մաշտոց[25]։
  • Ավագ, պարոն Հովհաննեսի որդին, ով հիշատակված է 1410 թվականին[26]։
  • Տեր Ավագ քահանա, տանուտեր Հովհաննեսի հայրը, ով 1436 թվականին Աղթամարում Դանիել քահանային գրել տվեց մի Ավետարան[27]։
  • Ավագ, Քուրդամիրի որդին, ով 1438 թվականին Սեբաստիայում Դավիթ գրչին գրել տվեց մի Ճաշոց[28]։
  • Ավագ, Նորագյուղի տանուտեր, 1465 թվական[29][30]։
  • Ավագ վարդապետ, Բոլորաձոր վանքից, 1484 թվական[31]։
  • Ավագ քահանա, Ստեփանոսի որդին, ով 1497 թվականին Երուսաղեմում Արևելցի Վրթանես աբեղային գրել տվեց մի Գանձարան[32]։
  • Ավագ, Ազիզբեկ Եղվարդեցու որդին և Մանուել արքեպիսկոպոսի հայրը, ով Եղվարդի եկեղեցու առաջնորդն էր[33]։
  • Ավագ քահանա, ստացիչ (15-րդ դար)[34]։
  • Ավագ հայր, տաղասաց, ով գրել է «Տաղ ի վերայ գաւազանի» (16-րդ դար) տաղը[35]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 321-324 — 634 էջ։
  3. Կիր․ կբ․, Տաշեան, Ցուց․, 906 բ
  4. Սիսական 150
  5. Հայապ․ 574
  6. Bodleian 3
  7. Manus. bibl. nat. էջ 57, 60
  8. Ձեռագիր № 118, Փարիզ
  9. Ձեռագիր, Կարին, 219
  10. Ձեռագիր, Սեբաստիա, ՀԱ 1923, էջ 74
  11. Ալիշան, Հայ-Վենետիկ․, էջ 63-64
  12. Ձեռագիր, Վասպուրական, 196
  13. Zaph 2, 48
  14. Ձեռագիր, Բեռլին, 27 ա
  15. Ձեռագիր, Կարին, 23
  16. Ձեռագիր, Վենետիկ, Ա․ 94
  17. Սիսական 47
  18. Ձեռագիր, Վենետիկ Ա․ 755
  19. Շահազիզ, Պատմ․ Պատկ․ 114
  20. Ձեռագիր, Վասպուրական 213
  21. Ձեռագիր, Կարին 27
  22. Ձեռագիր, Հալեպ, Ա․ 118
  23. Տաշեան, Ցուց․ 277 ա
  24. Սիսական, 319 բ
  25. Թորոս աղբար, Բ․ 277
  26. Ձեռագիր, Վասպուրական 164
  27. Ձեռագիր, Վասպուրական, 373
  28. Ձեռագիր, Սեբաստիա, ՀԱ 1926, 243
  29. Այրարատ 320 բ
  30. Նօտարք 221
  31. Տաշեան, Ցուց․ 855 բ
  32. Ձեռագիր, Հալեպ, Ա․ 150
  33. Այրարատ 197-8, Հայապ․ 569
  34. Տաշեան, Ցուց․ 7ա, 14 բ
  35. Տաշեան, Ցուց․ 795 ա