Ավագուհի

իգական անձնանուն

Ավագուհի, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն Ավագ բառից և ուհի իգական մասնիկով[2]։

Ավագուհի
Ավագուհի
Տեսակիգական անձնանուն
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված անուններԱվագ
Կապված հոդվածներ«Ավագուհի» սկսվող էջեր

Գործածություններ

խմբագրել
  • Ավագուհի, Սանատրուկ թագավորի քույրը, ով լսելով Բարդուղիմեոս առաքյալի քարոզությունը, քրիստոնյա դարձավ և նահատակվեց 44 թվականին[3]։
  • Ավագուհի, տանուտեր Հովհաննեսի կինը, ով 1452 թվականին Վանում Վարդան երեցին գրել տվեց մի Ավետարան[4]։
  • Ավագուհի, հիշատակված է 15-րդ դարում[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 325 — 634 էջ։
  3. Տաշեան, Ցուց․ 33 բ
  4. Նօտարք 169
  5. Գէորգեան ցուց․ № 127