Ավագ Հարությունյան (պատմաբան)

հայ պատմաբան, խմբագիր

Ավագ Արամայիսի Հարությունյան (հունվարի 19, 1969(1969-01-19), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, խմբագիր։ Պատմական գիտությունների թեկնածու (2004)։

Ավագ Հարությունյան
Ծնվել էհունվարի 19, 1969(1969-01-19) (55 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1993)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու[1][2] (2004)
Մասնագիտությունխմբագիր և պատմաբան

Կենսագրություն խմբագրել

Ավագ Հարությունյանը ծնվել է 1969 թվականի հունվարի 19-ին Կիրովականում (ներկայում՝ Վանաձոր)։ 1993 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1997-1999 թվականներին եղել է ՀՀ հասարակական-քաղաքական կազմակերպությունների փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվի գլխավոր արխիվագետ, 2001-2003 թվականներին՝ տնօրեն, 1999-2001 թվականներին՝ ՀԱԳ-ի մատենագիտության և գիտական հետազոտությունների բաժնի վարիչ, 2003-2009 թվականներին՝ Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն, 2009 թվականից՝ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն, «Հայրենիք» մատենաշարի խմբագիր։

Աշխատություններ խմբագրել

Լույս են տեսել Ավագ Հարությունյանիի «Գարեգին Նժդեհի 1921 թ. Թավրիզի դատավարությունը» (2001, 2004), «Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հասարակական և դիվանագիտական գործունեությունը 1918–1920 թվականներին» (2004), «Սևրի պայմանագիրը և հայ հասարակական-քաղաքական միտքը» (2004), «Ակնարկներ քրդական խնդրի պատմության» (2008), «ՀՀ Ազգային հերոսներ։ Արցախի հերոսներ» (հայ.՝ 2010, պարսկ.՝ 2013,) մենագրությունները։

Խմբագրել, կազմել և հրատարակության է պատրաստել «Ազատ Սյունիք։ Արնոտ գիրք» (2007), «Ազգային գիտակցություն» (2008), «Սուրբ Էջմիածինը և Հայոց ցեղասպանությունը» (2010) և այլ ժողովածուներ, «Հայոց ցեղասպանություն և Հայկական հարց. գրքերի մատենագիտություն (1860–2010)»-ը (2014)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։