Աբիգ Ավագյան
հայ արձակագիր, գրող
(Վերահղված է Ավագյան, Աբիգից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աբիգ Համազասպի Ավագյան (սեպտեմբերի 14, 1919[1][2], Թեհրան, Իրան[1][2] - հունվարի 25, 1983[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։
Աբիգ Ավագյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1919[1][2] |
Ծննդավայր | Թեհրան, Իրան[1][2] |
Վախճանվել է | հունվարի 25, 1983[2] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Մասնագիտություն | գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Իրան և ԽՍՀՄ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | ՀԳՄ |
Պարգևներ | |
Աբիգ Ավագյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Թեհրանում (Իրան)։ Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական, պարսկական, ֆրանսիական դպրոցներում և ամերիկյան քոլեջում։
1939 թվականին զորակոչվել է բանակ և որպես ռազմական օդաչու ծառայել մինչև 1941 թվականը։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1957 թվականին ավարտել է ԽՍՀՄ գրողների միության առընթեր գրական բարձրագույն դասընթացները (Մոսկվա)։ 1959-1983 թվականներին որպես խորհրդական աշխատել է Հայաստանի գրողների միությունում։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս է տեսել ռուսերեն։
Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Մահացել է Երևանում[3]։
Երկերի մատենագիտություն
խմբագրել- Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1950, 120 էջ։
- Վաղը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1951, 236 էջ։
- Շիկացած հող (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1955, 468 էջ։
- Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1958, 158 էջ։
- Նազելի Դալարյան (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1959, 268 էջ։
- Բենդ գյուղի վերջին բնակիչը (երկու պատմվածք), Երևան, Հայպետհրատ, 1962, 43 էջ։
- Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1962, 200 էջ։
- Պատմվածքներ, Երևան, «Հայաստան», 1965, 188 էջ։
- Հարավային տենդ, Երևան, «Հայաստան», 1971, 180 էջ։
- Եղել է, չի եղել (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1973, 100 էջ։
- Հարված (վիպակ և պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1978, 408 էջ։
- Մարդը անապատում (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1981, 60 էջ։
- Վերջին հանգրվան (պատմվածքներ, վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1982, 584 էջ։
- Հարավային տենդ, (Պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 2002, 156 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 55-56.
Արտաքին հղումներ
խմբագրել- Աբիգ Ավագյան Արխիվացված 2021-04-30 Wayback Machine
- Աբիգ Ավագյան - 100
- Տեսաֆիլմ Աբիգ Ավագյանի մասին
- Աբիգ Ավագյան՝ «Ժալլեն»
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբիգ Ավագյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 600)։ |