Ասրիկ Ջրդախանի եկեղեցի

Եկեղեցի

Ասրիկ Ջրդախանի եկեղեցի (ադրբ.՝ Əsrik Cırdaxan kilsəsi), եկեղեցի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Թովուզի շրջանի Ասրիկ Ջրդախան գյուղի մոտակայքում[1]։

Ասրիկ Ջրդախանի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԹովուզի շրջան
Քարտեզ
Քարտեզ

Գյուղը և եկեղեցին գտնվում են Տավուշ քաղաքից 14 կմ հարավ՝ Ասրիկ գետի ձախ ափին՝ Խորանաշատի վանքից 2,5 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 740-810 մ բարձրության վրա[1]։

Պատմություն

խմբագրել

Համաձայն որոշ տվյալների, եկեղեցին կառուցվել է7-ից 10-րդ դարերի ժամանակահատվածում։ 1770-ական թվականներին գյուղատեղին հայաթափվել է, իսկ այս վայրում հաստատվել են խաշնարած թյուրքախոս ցեղերը, ապա՝ 20-րդ դարի սկզբներին հիմնել Ասրիկ Ջրդախան գյուղը[1]։

Այժմ եկեղեցին գտնվում է քայքայված վիճակում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երեւան, 2004, էջ 283