Աստվածածնի Վերափոխման տաճար (Մոզդոկ)

եկեղեցի Մոզդոկում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (այլ կիրառումներ)

Աստվածածնի Վերափոխման տաճար (ռուս.՝ Храм Успения Божией Матери), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի Հանրապետության Մոզդոկ քաղաքում։ Նախկինում եղել է հայկական տաճար։

Աստվածածնի Վերափոխման տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՄոզդոկ
ԴավանանքՌուս ուղղափառ եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1898
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ[1]
Հիմնադրված1898
Քարտեզ
Քարտեզ

Հասցեն՝ Հյուսիսային Օսիայի Հանրապետություն-Ալանիա, Մոզդոկի շրջան, քաղաք Մոզդոկ, Շահումյան փողոց, 50։

Պատմություն խմբագրել

Մոզդոկի Աստվածածնի Վերափոխման տաճարը հայկական համայնքի նախկին տաճարն է։ Այն կառուցվել է 1898 թվականին՝ հին հայկական եկեղեցու տեղում[2], որը հայկական համայնքը կառուցել էր այստեղ 1796 թվականին (այլ տվյալներով՝ 1828 թվականին)[3]։ 1945 թվականին, ուղղափառ հավատացյալների խնդրանքով, եկեղեցու շենքն ու հարակից տարածքը փոխանցվել են Ռուս Ուղղափառ եկեղեցուն։ Եկեղեցին օծվել է ի պատիվ Աստվածածնի Վերափոխման, իսկ կողմնասեղաններից մեկն անվանակոչվել է Սուրբ Նիկողայոս Հրաշագործի պատվին[2]։

Տաճարի սրբությունը Աստվածածնի իվերիական («Մոզդոկյան») սրբապատկերն է, որը, համաձայն առասպելի, օսական ժողովրդին է նվիրել օս իշխան Սոսլանի կինը՝ վրաց Թամար թագուհին[2]։

Տաճարը 19-րդ դարի վերջում հիմնանորոգվել է քաղաքապետ Սողոմոն Ալադաթովի կողմից, իսկ 2011 թվականին ժողովրդի նվիրատվություններով փոխարինվել են բոլոր վեց եկեղեցական զանգերը։ Տաճարը բաց է բոլոր ուղղափառների համար[3]։

Եկեղեցու տարածքում հայկական համայնքի կողմից հավաքագրված գումարներով տեղադրվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար։ Ամեն տարի ապրիլի 24-ին Մոզդոկի հայերը հավաքվում են սուրբ խաչքարի մոտ՝ հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Список выявленных объектов культурного наследия республики Северная Осетия - Алания
  2. 2,0 2,1 2,2 «УСПЕНСКО-НИКОЛЬСКАЯ ЦЕРКОВЬ».
  3. 3,0 3,1 3,2 «СЕРДЦЕМ ВСЕГДА СО СВОЕЙ РОДИНОЙ». Май 2016 г.