Նիա Վարդալոս
Նիա Վարդալոս (անգլ.՝ Nia Vardalos, հուն․՝ Νία Βαρντάλος, Անտոնիա Էվգենիա Վարդալու, հուն․՝ Αντωνία Ευγενία Βαρδάλου, սեպտեմբերի 24, 1962[1], Վինիպեգ, Կանադա), հունական ծագմամբ ամերիկացի-կանադացի դերասանուհի, սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր։ «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների նոմինանտ[2]։ Նրա ամենահայտնի աշխատանքը 2002 թվականին նկարահանված «Իմ մեծ հունական հարսանիքը» ֆիլմն է, որի սցենարի հեղինակն է և մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը։
![]() անգլ.՝ Nia Vardalos | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1962[1] (62 տարեկան) |
Ծննդավայր | Վինիպեգ, Կանադա |
Կրթություն | Ռայերսոնի անվան համալսարան և Shaftesbury High School? |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, սցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, ռեժիսոր, ձայնային դերասանուհի և կինոռեժիսոր |
Ամուսին(ներ) | Իեն Գոմես |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՆիա Վարդալոսը ծնվել է Կանադայի Մանիտոբա նաhանգի Վինիպեգ քաղաքում 1962 թվականին՝ հունա-կանադացի ծնողների ընտանիքում։ Մայրը՝ Դորեն Խրիստակիսը, եղել է հաշվապահ, տնային տնտեսուհի, հայրը՝ Կոնստանտին "Գուս" Վարդալոսը՝ հող մշակող[3][4][5]։ Սովորել է Վինիպեդի Սուրբ Գևորգի դպրոցում և Շաֆթեսբերի ավագ դպրոցում և Տորոնտոյի Ռայերսոնի անվան համալսարանում[6]։ 1993 թվականի սեպտեմբերի 5-ին ամուսնացել է ամերիկացի դերասան Իեն Գոմեսի հետ։ Նախքան ամուսնանալը, Գոմեսը դարձել է հույն ուղղափառ։ 2008 թվականին նրանք աղջիկ երեխա են որդեգրել՝ Իլարիային։ Որդեգրման գործընթացի մասին Նիան խորհրդատվական սյունակ է հրատարակել The Huffington Post-ում[7]։ 1999 թվականին Նիա Վարդալոսը դարձել է ԱՄՆ քաղաքացի։
Կարիերա
խմբագրելՆիա Վարդալոսն իր կարիերան սկսել է Տորոնտոյում որպես սթենդ-ափ կոմիկ դերասան, իսկ ԱՄՆ տեղափոխվելուց հետո սկսել է հանդես գալ թատրոնի բեմում։ Լոս Անջելեսում հաստատվելով՝ Վարդալոսն ակտիվորեն սկսել է նկարահանվել հեռուստատեսությունում, որտեղ տարբեր կատակերգություններում ստացել է էպիզոդային դերեր, սակայն ոչ գլխավոր դերեր։ Ուստի նա ստեղծել է «Իմ մեծ հունական հարսանիքը» թատերական ներկայացումը, որից հետո դերասանուհուն նկատել է HBO ստուդիան և հրավիրել նրան խաղալու առաջատար դեր մեկ դերասանի պիեսում, որում նա մարմավորել է տասը տարբեր դերեր[8]։
Թեև Վարդալոսի խաղն այնքան մեծ հաջողություն չի ունեցել, նրան նկատել է Ռիտա Ուիլսոնը, ով դարձել է «Իմ մեծ հունական հարսանիքը» կինոտարբերակի պրոդյուսերը[8]։ 2002 թվականին «Իմ մեծ հունական հարսանիքը» ֆիլմի համար Վարդալոսը գրել է ինքնակենսագրական սցենար, որը դերասանուհու կարիերայի ամենամեծ հաջողությունն է և արժանացել է քննադատների լավ գնահատականների[9]։ 2003 թվականին Վարդալոսն առաջադրվել է «Օսկար» մրցանակի` օրիգինալ սցենարի համար, «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ լավագույն դերասանուհու համար[2]։ Նիա Վարդալոսը գլխավոր դեր է խաղացել համանուն հեռուստասերալում 2003 թվականին, որը փակվել է յոթ դրվագներից հետո[8]։
2004 թվականին Վարդալոսը հանդես է եկել որպես սցենարիստ և նկարահանվել «Շոուում միայն աղջիկներն են» ֆիլմում[10]։ Էկրանին հինգ տարվա բացակայությունից հետո Վարդալոսը թողարկել է «Իմ մեծ հունական ամառը» ֆիլմը, որտեղ նա կրկին գլխավոր դեր է խաղացել և գրեց է ֆիլմի սցենարը։ Ֆիլմն ավելի հաջողված է եղել, քան Վարդալոսի նախորդ աշխատանքը[11]։ Դրանից հետո նա գլխավոր դեր է խաղացել «Ես ատում եմ սուրբ Վալենտինի օրը» ֆիլմում, իսկ 2011 թվականին գրել է «Լարի Քրաուն» ֆիլմի սցենարը։ Նույն ժամանակահատվածում հյուրընկալվել է «Սարսափելի գեղեցիկ», «Գիշատիչների քաղաք» և «Grey's Anatomy» հեռուստասերիալներում[12]։
Ֆիլմագրություն
խմբագրելՖիլմեր
խմբագրելՏարի | Վերնագիր | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
1996 | Փորձ անհրաժեշտ չէ | Շեյլա | |
1997 | Կանանց փնտրող տղամարդիկ | Այրիս | |
1999 | Ծանոթացիր հմայիլ արքայազնի հետ | Ջենիֆեր | |
2002 | Իմ մեծ հունական հարսանիքը | Տուլա Պորտոկալոս | Որպես սցենարիստ Ամերիկյան սցենարիստների ընկերակցության մրցանակ – Discover Screenwriting Award Վաշինգտոնյան տարածաշրջանի կինոքննադատների ընկերակցության մրցանակ լավագույն օրիգինալ սցենարի համար Նոմինացվել է — Լավագույն օրիգինալ սցենարի ակադեմիական մրցանակ Նոմինացվել է — Հեռարձակող կինոքննադատների միության մրցանակ որպես լավագույն սցենարիստ Նոմինացվել է — Լոնդոնի կինոքննադատների շրջանակի մրցանակ որպես տարվա սցենարիստ Նոմինացվել է — Փյունիկ կինոքննադատների ընկերության մրցանակ լավագույն օրիգինալ սցենարի համար Նոմինացվել է — Արբանյակ մրցանակ լավագույն սցենարի համար Նոմինացվել է — Ամերիկյան գրողների գիլդիայի մրցանակ լավագույն օրիգինալ սցենարի համար Որպես դերասանուհի Անկախ հոգիներ կինոմրցանակ լավագույն դեբյուտային կատարման համար Փյունիկ կինոքննադատների ընկերության մրցանակ լավագույն նորեկ դերասանուհու համար Նոմինացվել է — Ոսկե գլոբուս մրցանակ որպես լավագույն դերասանուհի Նոմինացվել է — Առցանց կինոքննադատների միության մրցանակ լավագույն բեկումնային ելույթի համար Նոմինացվել է — Արբանյակ մրցանակ լավագույն դերասանուհու համար – երաժշտական ֆիլմ կամ կատակերգություն Նոմինացվել է — MTV Movie Award կանացի բեկումնային ելույթի համար Նոմինացվել է — Կինոդերասանների գիլդիայի մրցանակ ֆիլմում ակնառու կատարման համար |
2004 | Շուում միայն աղջիկներն են (Կոնին և Կարիան) | Կոննի | նաև սցենարիստ |
2006 | Հունաստան. անցյալի գաղտնիքները | պատմող | |
2009 | Իմ մեծ հունական ամառը (My Life in Ruins) | Ջորջիա Յանոկուպոլիս | |
2009 | Ատում եմ սուրբ Վալենտինի օրը[13] | Ջենիվի | սցենարիստ և ռեժիսոր |
2011 | Լարի Քրաուն | Մեթ Ջենի (ձայն) | համատեղ սցենար Թոմ Հենքսի հետ |
2012 | Եթե ուզում ես լավ ժամանակ անցկացնել, զանգահարիր | Ռեյչել Ռոդման | |
2012 | Ամերիկացի աղջնակ. ՄաքՔեննան նկարահանվում եմ աստղերի համար | Տիկին Բրուքս | |
2013 | Գործ ապուշների հետ | Ավա Մորիս | |
2015 | Helicopter Mom | Մեգի | |
2015 | Car Dogs | Շերոն | |
2015 | Forget Me Not | Կատերին | |
2016 | Իմ մեծ չաղ հունական հարսանիք 2 | Տուլա Պորտոկալոս | նաև՝ հեղինակ |
Հեռուստաֆիլմեր
խմբագրելՏարի | Վերնագիր | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
1996 | High Incident | դրվագ՝ "Հայրիկը լավ գիտի" | |
1996 | Ընդհանուր օրենք | դրվագ | |
1997 | The Drew Carey Show | Գրեյս Ալմադա | դրվագ՝ "Տարօրինակ անկողնակիցները" |
1997–98 | Արդարադատության զինվորները | Դոմինո (ձայն) | 22 դրվագ |
1998–99 | Boy Meets World | 2 դրվագ | |
1999 | It's Like, You Know... | Մինդի | դրվագ՝ "Իմ մասին հիշողություններ" |
1999 | Երկու տղա և մեկ աղջիկ | Էվելին | դրվագ՝ "Կարիերայի օր" |
2000 | Զսպիր եռանդդ | Լարիի փաստաբան | դրվագ՝ "Interior Decorator" |
2002 | Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում | Հաղորդավար | դրվագ՝ "Նիա Վարդալոս/Իվ" |
2003 | Իմ մեծ հունական հարսանիքը | Ֆոռուլա "Տուլա" Պորտոկալոս | սցենարիստ, պրոդյուսեր, 7 դրվագ |
2008 | Իմ տղաները | Ջո | 3 դրվագ |
2009 | Սարսափելի գեղեցիկ | Լիզա Շեյն | դրվագ՝ "Ի՞նչ՝ եթե" |
2010 | Լավ տղաները | Այլին | պիլոտային դրվագ՝ |
2011 | Գիշատիչների քաղաք[14] | Անջելա Տորես | դրվագ՝ "Վնասված՝ սիրով" |
2012 | Grey's Anatomy | Քարեն | դրվագ՝ "Հույս՝ անհույսին" |
2013–14 | Օրենք և կարգ. հատուկ մասնաշենք | Փաստաբան Մինոնա Էֆրոն | 3 դրվագ |
2015 | Ամուսնացիր ինձ հետ | Պամ | դրվագ՝ "Mom Me" |
2015 | Աստղային արքայադուստրն ու չար ուժերը | Էնջի Դիաս | հնչյունային դեր, 10 դրվագ |
2015 | Կույս Ջեյնը | Բարբարա Ստանբրուկ | դրվագ՝ "Մաս 19" |
2015 | The Great Holiday Baking Show | Համա-ներկայացնող | Թխելու մրցում |
2016 | Որս | Լեա Ուելս | 3 դրվագ |
2016 | Գերեզմաններ | Էնի Սպիրո | 7 դրվագ |
2016 | The Great American Baking Show | Համա-ներկայացնող (ամուսնու՝ Իան Գոմեսի հետ) | Թխելու մրցում |
2017 | Դոկտոր Քեն | Տիֆանի | դրվագ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 «Awards for Nia Vardalos». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Sending up the Greek in spirit». The Age. Melbourne. 2002 թ․ հոկտեմբերի 6.
- ↑ Nia Vardalos profile, filmreference.com; accessed July 2, 2015.
- ↑ Seiler, Andy (2002 թ․ օգոստոսի 28). «'Greek Wedding' marches on, much to Hollywood's surprise». USA Today. Վերցված է 2010 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Nia Vardalos profile, Yahoo! Movies; accessed July 2, 2015.
- ↑ Nia Vardalos. «The List». The Huffington Post. Վերցված է 2009 թ․ հունվարի 28-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «Nia Vardalos- Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «My Life in Ruins» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 10-ին. Echo Bridge Entertainment. Retrieved on May 12, 2008
- ↑ «Connie and Carla». Rotten Tomatoes. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «My Life in Ruins». Rotten Tomatoes. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Lesley Goldberg (17 ноября 2011). «'Grey's Anatomy': Nia Vardalos and Peri Gilpin to Guest Star (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Nia Vardalos To Reunite With John Corbett In Another Romantic Comedy | AHN | August 9, 2008». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Vardalos's husband Ian Gomez was a regular cast member of Cougar Town.
Արտաքին հղումներ
խմբագրել- Nia Vardalos's Executive Producer Profile on The 1 Second Film website Արխիվացված 2009-01-30 Wayback Machine
- Works by or about Նիա Վարդալոս in libraries (WorldCat catalog)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիա Վարդալոս» հոդվածին։ |