Աստծո ձախ ձեռքը (անգլ.՝ The Left Hand of God), դրամա` նկարահանված 1955 թվականին, ռեժիսորն Էդվարդ Դմիտրիկն է։ Ուիլյամ Է. Բարրետի` չորս տարի առաջ գրված վեպի էկրանավորումն է[4]։

Աստծո ձախ ձեռքը
անգլ.՝ The Left Hand of God
ԵրկիրԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ և դրամա
Թվական1955
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷդվարդ Դմիտրիկ[1][2]
ՊրոդյուսերԲադի Ադլեր
Սցենարի հեղինակԱլֆրեդ Հայես
ԴերակատարներՀամֆրի Բոգարտ[2][3], Ջին Թիրնի[2][3], Լի Ջեյ Կոբբ[2][3], Ագնես Մուրհեդ[2][3], Ի. Գ. Մարշալ, Բենսոն Ֆոնգ[3], Կարլ Բենթոն Ռեյդ[3], Ջին Փորթեր[3], Ֆիլիպ Ան[3], Ռոբերտ Բարթոն[3] և Վիկտոր Սեն Յանգ[3]
ՕպերատորՖրանց Պլաներ
ԵրաժշտությունՎիկտոր Յանգ
ՄոնտաժԴորոթի Սփենսեր
Պատմվածքի վայրՉինաստան
Նկարահանման վայրՄալիբու
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն87 րոպե
Բյուջե1 785 000 $

Սյուժե խմբագրել

1947 թվականին կաթոլիկ առաքելությամբ Չինաստանի Գլխավոր գավառ է ժամանում սուրբ հայր Օ'Շին։ Տեղացիներին կրոնը չէր հետաքրքրում։ Ավելի շատ նրանք հետաքրքրված էին այդ դժվարին ժամանակներում գոյատևելու հարցով։ Ինքը` Օ'Շին, նույնպես հատուկ համակրանք չուներ իր ծառայության հանդեպ։ Ամեն ինչ փոխվում է զինվորական այրի և գեղեցկուհի բուժքույր Էնն Սքոթի հայտնվելով։

Դերերում խմբագրել

  • Համֆրի Բոգարտ - Ջեյմս Դարմոդի (հայր Օ'Շի)
  • Ջին Թիրնի - Էնն Սքոտ
  • Լի Ջեյ Կոբբ - Մի Յան
  • Ագնես Մուրհեդ - Բերիլ Սիգման
  • Ի Ջի Մարշալ - բժիշկ Դեյվիդ Սիգման
  • Ջին Պորտեր - Մերի Յին
  • Ֆիլիպ Ան - Չժան Տենգ

Քննադատություններ խմբագրել

  «Աստծո ձախ ձեռքը» ... չնայած հուզիչ պահերին` հոլիվուդյան արկածային քարոզ է` կիտչի սահմանին։
- Ադոլֆ Հեյնցեյնմայեր և Բեռնդտ Շուլց (1990)[5]
 
  Ինչ վերաբերվում է չինական իրականությանը, ապա սոցիալ-քաղաքական ու պատմական կոնտեքստն ուղղակի սահմանափակվում է դեկորի գործառույթով` բացահայտելով Հոլիվուդի սովորական վերաբերմունքը օտար մշակույթների հանդեպ։ Բարեբախտաբար, ֆիլմի հոգին քննվում է ամենահանելուկային կերպարի միջոցով, ում խաղում է Բոգարտը։ Եվ հենց նա է մեծ մասամբ իր ուսերին կրում ֆիլմը։
- Սեդրիկ Լեպին(2016)[6]
 

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել