Աստերուսիա
Աստերուսիա (հուն․՝ Αστερούσια Όρη) կամ Կոֆինաս[2] (Κόφινας), ոչ բարձր սարերի շղթա հունական Կրետե կղզու հարավային մասում, Հերակլիոն անվանումը կրող վարչական միավորի տարածքում, Լիբիական ծովի ափին[3]։ Ամենաբարձր գագաթը՝ Կոֆինասը, ունի 1231 մետր բարձրություն[2]։ Սարերը, ունենալով բնապահպանական և հնագիտական կարևորություն, ներառվել են «Nature-2000» ցանկում։ Այնտեղ հանդիպում են գառնանգղ /Gypaetus barbatus/, ճերմակագլուխ գիշանգղ /Gyps fulvus/, քարարծիվ /Aquila chrysaetos/, բազեանման արծիվ /Aquila fasciata/, սապսան /Falco peregrinus/, ամռանը՝ նաև Falco eleonorae[4]:
Աստերուսիա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հունաստան[1] |
Վարչատարածք | Heraklion Prefecture? և Gortyn Municipality? |
ԲԾՄ | 1231 մետր |
Հարաբերական բարձրություն | 1231 մետր |
Աշխարհագրական տեղադրություն | Կրետե |
Սարերում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են հին կրետեական մշակույթների բազմաթիվ վկայություններ։ Ավելին. մինոյան մշակույթի ամենանշանակալից հուշարձաններից մեկն է հայտնաբերվել լեռնաշղթայի հյուսիսային հատվածում՝ Ֆաիստոսի մերձակայքում։ Ակնհայտորեն՝ Ֆաիստոսի պալատը կառուցվել է ընդարձակ Մեսարա դաշտավայրն ու շրջակա սարերը տեսադաշտում ունենալու նպատակադրումով[5]։ Ինչպես տեղեկացնում է Բրիտանիկա հանրագիտարանը, լեռնաշղթան անվանվել է նաև Կոֆինոս՝ նրա ամենաբարձր գագաթի անունով[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ 2,0 2,1 Греция. Справочная карта. Масштаб 1:Կաղապար:Число / Главный редактор Я. А. Топчиян. — М.: Роскартография, 2001. — (Страны мира. Европа). — 2000 экз.
- ↑ «Asterousia Mountains». Encyclopædia Britannica.
- ↑ «Όρος Κόφινας» (հունարեն). Ελληνική Ορνιθολογική Εταιρεία. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ C.Michael Hogan, Phaistos Fieldnotes, The Modern Antiquarian (2007)
- ↑ Administrator. «Asterousia Mountains». cretanbeaches.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Έθνος, Στα φαράγγια των Αστερουσίων
- Climbing in Crete, Αστερούσια Արխիվացված 2005-05-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստերուսիա» հոդվածին։ |