Ասպերուգինոիդես անութային

բույսերի տեսակ
Ասպերուգինոիդես անութային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Ցեղ Ասպերուգինոիդես (Asperuginoides)
Տեսակ Ասպերուգինոիդես անութային (A. axillaris)
Միջազգային անվանում
Asperuginoides axillaris

Ասպերուգինոիդես անութային (լատին․՝ Asperuginoides axillaris), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։

Նկարագրություն խմբագրել

Միամյա, գետնատարած փռված կամ բարձր, խարիսխանման մազիկներով պատված ճյուղերով բույս է։ Ցողուններն ունեն 7-70 սմ բարձրություն։ Տերևները երկարավուն են, կարճ կոթուններով։ Ծաղիկները միայնակ են, սպիտակ պսակաթերթերով։ Պտուղը կլորավուն պատիճակ է` տափակ, միասերմ բներով և գտնվում է տերևների անութներում[1]։

Տարածում խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում Երևան քաղաքի տարածքում (Հրազդան գետի կիրճ, Նորքի այգիներ, Ջրվեժ)։ Ընդհանուր արեալը, ընդգրկում է Իրանը և Միջին Ասիան[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1000-1500 մ բարձրությունների վրա, չոր լանջերին։ Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում մայիսին-հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 100 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 10 կմ²-ից պակաս։ Տեսակին, կապված քաղաքաշինության և Երևանի սահմանների ընդարձակման հետ սպառնում է անհետացման վտանգ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակչության մեջ ընդգրկված չէր։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.